Փակագծերում տրված բառերիցմեկը տվյալ նախադասությանըհամապատասխանում է, մյուսը՝ոչ: Տեղադրիր ճիշտ բառը:
ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած նկանակները:
բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած խարանը:
գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ միասնական որոշում չկայացվեց:
դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել տեղային անզգայացումով:
Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված:
- ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել։
- երեսից կախվել – թախանձել
- արյունը ջուր դառնալ – սահմռկել
- աչքերը փակել – ժպտալ
- աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
- անձյուն ձմեռ – անճարակ մարդ
- գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
- գլխին տալ — ուրախանալ
Ո՞ր շարքի բոլորբառազույգերն են կազմված հականիշներից:
- հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ։
- հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
- բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
- ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ
Ո՞ր շարքում ուղղագրականսխալ չկա.
- արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
- արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ
- քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի
- պարքև, պանդուխտ, սրտդողել, դշխուհի
Ո՞ր շարքի բոլորբառազույգերն են կազմվածհոմանիշներից.
- ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ
- տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
- ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
- լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի
Գրի´ր տրված դարձվածքներիիմաստները.
- Արյունը գլխին խփել – կատաղել
- Լեզուն բռնվել – համրանալ
- Քարը փեշից թափել – համուզվել
- Զենքերը վայր դնել – հանձնվել
Ո՞ր տարբերակը տեղադրելուդեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտնախադասություն կստացվի:
……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում:
- Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը
- Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում
- Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը
- Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը