Համաշխարհային կրոններ

Կրոնը հավատքների և գործելակերպի միասնական համակարգ է ՝ կապված սրբազան բաների հետ:

Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։ Հայտնի են կրոնի ծագման բազմաթիվ մեկնաբանություններ։ Աստվածաբանությունը  և իդեալիզմը քարոզում են որ կրոնը բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից։ Աթեիստները ասում են, որ ոչ թե կրոնն է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ կրոնը։ Հայ առաջավոր մտածողները նույնպես գտնում էին, որ կրոնի երկրային ծագում ունի։ Միքայել Նալբանդյանը պնդում էր, որ կրոնը տգիտության և սարսափի արդյունք է, իսկ Ստեփանոս Նազարյանի կարծիքով՝ բնական երևույթները ճիշտ չհասկանալու։ Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ։

Համաշխարհային հինգ կրոններն են՝ Արևապաշտությունը, Զրադաշտականությունը, Բուդդայականությունը, Քրիստոնեությունը և Մահմեդկանությունը։

Արևապաշտությունը-ը համաշխարհային կրոնադիցաբանական համակարգ է։ Հնագույն ժամանակներից Արևը եղել է երկրպագության առարկա և աստվածացվել է տարբեր ժողովուրդների կողմից։

Զրադաշտականություն-ը աշխարհի ամենահին գործող կրոններից մեկը։ Միաստվածային կրոն է, հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա՝ կանխատեսելով չարի վերջնական ոչնչացումը։

Բուդդայականություն-ը րենից ներկայացնում է դհարմա՝ ներառելով սովորույթների, հավատների ու հոգևոր գործառույթների համակարգ, որը հիմնված է գլխավորապես Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։

Քրիստոնեություն-ը միաստվածային կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։

Մահմեդականություն-ը միաստվածային կրոն է, որի համաձայն կա միայն մեկ աստված՝ Ալլահը, և Մուհամմադը աստծու մարգարեն է: Այն աշխարհի երկրորդ ամենամեծ կրոնն է 1.8 միլիարդ հետևորդներով։ Աշխարհի բնակչության 24%-ը առավել հայտնի են որպես մուսուլմաններ:

Տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոնների մեջ մտնում են Մոգությունը, Կախարդությունը, Ոգեպաշտությունը, Տոտեմիզմ, Ֆետիշիզմը և Անիմիզմը։

Ազգային կամ մեկ էթնիկական կազմըավորմանը վերաբերող կրոնների մեջ են մտնում Միթրաիզմը, Զերվանիզմը, Մազդեիզմը, Հինդուիզմը, Հուդայաիզմը, Ջայնիզմը և Սինտոյիզմը։

Իր շատ հատկանիշներով կրոնը կապվում է իդեալիզմի հետ սակայն այսօր անհամատեղելի չէ գիտական մտածողության հետ։ Ժամանակակից զարգացած աշխարհում պայմաններ են ստեղծվում մարդկանց գիտակցությունը կրոնական հայացքներից ազատելու համար։ Այս գործում խոշոր դեր ունի նաև նյութական՝ իրատեսական դաստիարակությունը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s