18.09.2020

  1. ԿարդաՊ.Բեդիրյանի «Բառերիխորհրդավորաշխարհից» գրքիհերթականհոդվածը

Դեմքիուղղությա՞մբ, թեդեպիաջ

Երբ լսենք առա՜ջ հրամանը, մենք, առանց վայրկյան անգամ մտածելու, մեր քայլերը կուղղենք դեպի այն կողմը, ուր դարձել է մեր դեմքը։ Եվ այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Սակայն մեր հեռավոր նախնիները, եթե այդ նույն հրամանն ստանային, կքայլեին…. դեպի աջ։ Որովհետև առաջ (= առ +աջ) ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»։

Այդ ինչպե՞ս պատահեց, որ աջը նշանակեց «ուղիղ»։

Իմաստի այս անցումը սովորական երևույթ է ոչ միայն հայերենի, այլև ուրիշ լեզուների համար. ծանոթ շատ լեզուներում աջ միաժամանակ նշանակում է նաև «ուղիղ», «ճիշտ», անգամ «ճշմարիտ»։ Համեմատեք. правый «աջ» և правильный «ճիշտ», право «իրավունք», правда «ճշմարտություն»։ Անգլերեն right /ռայթ/, ֆրանսերեն droit /դղուա/, պահլավերեն ռասաթ ունեն հիշված երեք իմաստներն էլ։

Աջ բառի այս իմաստների հետ են ըստ էության առնչվում և աջել(«ճիշտ կողմը շուռ տալ»), գործերը աջգնալ («հաջողությամբ ընթանալ») արտահայտությունները, հենց ինքը՝ հաջողություն բառը։ Եվ ընդհակառակը, ձախ փոխաբերաբար նշանակում է «ոչ ճիշտ», «ձախորդ»։ Ձախել, գործերը ձախ գնալ, ձախողվել, ձախորդություն…

Ով գիտե, գուցե «աջ» >«ուղիղ», «ճիշտ» անցումը կապված է աջլիկության, իբրև ճիշտ ու նորմալ երևույթի ընկալման հետ։ Ով գիտե։ Փաստն այն է, որ առաջ (առջև), առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող… բառերի արմատն է աջ։

2. Առաջադրանք

  • Քանի՞ լեզվի մասին խոսք կա այս տեքստում։

Չորս, եթե հաշվի առնենք հայերենը ՝ հինգ։

  • Ի՞նչ է նշանակել հին հայերենում առաջ բառը։

Այն նշանակում է դեպի աջ։

  • Գրիր սովորական, ծանոթ, ձախորդ, ճիշտ բառերի հականիշները։

անծանոթ, հաջողակ, սխալ։

  • Տեքստում գտիր հոգնակի գոյականները, բացատրիր դրանց կազմությունը։

քայլեր – քայլ, նախնիներ – նախնի, լեզուներ – լեզու, իմաստներ – իմաստ, գործեր – գործ, արտահայտություններ – արտահայտություն, բառեր – բառ

  • Նշիր վայրկյան, նախնի, հրաման, հաջողություն գոյականների հոլովումները։

վայրկյան – հոլովման չի ենթարկվում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s