Պատասխանի՛ր հարցերին և կատարիր առաջադրանքները
- Ո՞ր լեզվից է մեզ հասել մաքսիմում բառը և ինչ է նշանակում իր մայր լեզվում։
Մաքսիմում բառը մեզ հասել է լատիներենից և իր մայր լեզվով նշանակում է «մեծագույն»։
2. Ո՞ր արմատից է ծագում «մաքսիմում» բառը, ինչ է նշանակել և ինչ է հիմա նշանակում։
Մաքսիմում բառը ծագում է magnus արմատից, որը նշանակում է «ավելի մեծ»։ Մաքսիմում բառը նշանակում է «մեծագույն»։
3. Լեզվական ի՞նչ իրողություն է տեղի ունենում, երբ բառի նշանակությունը ավելի սահմանափակվում, փոքրանում է, ավելի քիչ բան է նշանակում, նաչպես կապիտանը, որ ժամանակին նշանակել է ընդհանրապես զորահրամանատար, իսկ հիմա՝ ընդամենը զինվորական հերթական աստիճան։
Երբ բառի նշանակությունը ավելի սահմանափակվում, փոքրանում է, սա կոչվում է իմաստի նեղացում։
4. Փորձիր պարզաբանել՝ ինչ է նշանակում «գռեհիկ» բառն այս տեքստում։
Ինձ թվում է այս դեպքում, «գռեհիկ» բառը օգտագործված է որպես «կոպիտ» ածականը։
- Տեքստից դուրս գրիր անկանոն բայերը, որոշիր դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը։
հանգում են – երրորդ դեմք, հոգնակի թիվ, սահմանադրական եղանակ, անկատար ներկա ժամանակ։
գալիս է – երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանադրական եղանակ, անկատար ներկա։
տվել է – երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանադրական եղանակ, վաղակատար ներկա։
- Գտիր փոխաբերական իմաստով օգտագործված արտահայտությունները։
- Լատիներեն caput-ը բազմաթիվ ծիլեր է տվել աշխարհի լեզուներին։
«Ծիլեր տալ» արտահայտությունը այստեղ օգտագործված է փոխաբերական իմաստով։
2. Այս բառն էլ նույն ճանապարհով է հայերենի մեջ մուտք գործել։
«Մուտք գործել» արտահայտությունը այստեղ օգտագործված է փոխաբերական իմաստով։