10.29.20

Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։

Երեսնամյա կտրիճ զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, նվաճում է Հնդկաստանը՝ մեկը մյուսի հետևից հնազանդեցնելով ռազմաշունչ ու ռազմատենչ ցեղերի։ Պաշարելով շքեղաշուք քաղաքներից մեկը՝ զորավարը հրամայեց փայտամած ելարանները մոտեցնել պարիսպներին։ Մի պահ թվաց նրան՝ զորապետերը հապաղում են, ուստի վահանով պաշտպանվելով վերևից տեղացող նետերից՝ սկսեց կառչելով մագլցել։

Նա հասավ պարսպի ատամնաշարին ու հանելով վահանը, հնդիկների մի մասին սրախողխող արեց՝ խուճապի մատնելով մյուսներին։ Ասես իր զինվորներից լքված՝ նա հիանալի թիրախ էր ոսոխի համար, որովհետև միջնաբերդի կողմից ճայթյունով սլանում էին նետերը։ Ասպարի ծանրությունից արքայի ձախ թևն արդեն հոգնել էր։ Ներքևից սրտապատառ գոռում էին, պահանջում թռչի ցած, որտեղ տասնյակ ձեռքեր պատրաստ էին բռնելու պաշտեծի զորավարին։

Բայց Մակեդոնացին չլսեց։ Անգամ կատարեց երբևէ չլսված ու չտեսնված անօրինական արարք՝ պարսպի վրայից թռավ թշնամիներով լի քաղաքը։


Առաջին պարբերության բոլոր նախադասությունները շարահյուսական վերլուծության ենթարկիր, նշիր նաև դերբսյական դարձվածների պաշտոնը։

Երեսնամյա կտրիճ զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, նվաճում է Հնդկաստանը՝ մեկը մյուսի հետևից հնազանդեցնելով (ձևի պարագա) ռազմաշունչ և ռազմատենչ ցեղերի:

Ենթակա – Ալեքսանդր Մակեդոնացին, զորավարը, զորապետները, նրան

Ստորոգյալ – նվաճում է, Հրամայեց, Հապաղում են, թվաց, սկսեց մագլցել

Որոշիչ – երեսնամյա, կտրիճ, ռազմաշունչ, ռազմատենչ, շքեղաշուք, տեղացող, փայտամած, վերևից տեղացող

Ձևի պարագա – Հնազանդեցնելով, պաշարելով, վահանով պաշտպանվելով, կառչելով, պաշտպանվելով, կառչելով

Ուղիղ խնդիր – Հնդկաստանը, քաղաքներից մեկը, ելարանները

հատկացուցիչ – ցեղերի

հանգման խնդիր – պարիսպներին

ժամանակի պարագա – մի պահ

միջոցի խնդիր – ահանով

տեղի պարագա – վերևից

անջատման խնդիր – նետերից

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s