21.04.2021

«ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ» – Այս բանաստեղծության մեջ հասունացող արտի պատկերն է:

«Ցորյանի ծովեր» – անընդգրկելի ցորենի արտ:

Արտի վրայով թեթև, զով քամի է անցնում, և ցորենի հասկերը տատանվում են: Բանաստեղծն այդ պահը ներկայացնում է «Ցորյաններս հուշիկ-հուշիկ կ’արթըննան»- ով: Անշարժ թվացող արտն սկսում է տարուբերվել:  Երկրորդ տան մեջ թեթև, զով քամին այնքան է մոլեգնում, որ քիչ է մնում դաշտում արածող ուլը խեղդի: Աշխարհագրական դիրքը փոխվում է. բլուրի թեք լանջերին հաջորդում է հովիտը,ուր ևս քամին տատանում է ամեն ինչ:Երրորդ տան մեջ ցորենի արտը նմանեցվում է պատմուճանի՝ թիկնոցի, վերնազգեստի կամ ծածկոցի, որը քամուց մե՛կ պատռվում է, մե՛կ միանում (կարվում):Արդեն գիտենք, որ արտը դեռահաս է, իսկ «Զըմրուխտներով կը ծըփա դաշտը անհուն» տողի մեջ «զմրուխտ» բառը հուշում է, որ այն վառ կանաչ է: Ծիտը երգում է օրորվող հասկի վրա:
Ամբողջ բանաստեղծությունը հասունացող արտի մի տեսանելի պատկեր է՝ քամու սուլոցով, արտի տատանումներով, կանաչ հասկերի օրորուն երգով:Բանաստեղծությունը ցորենի հասունացած արտի պատկերն է: Հեղինակը գործածել է ծով բառը անսահման,անըդգրկելի իմաստով:

Ձոն- Վարուժանը գործածել է Մ. Խորենացու «Վահագնի Ծնունդը» օրհներգի հետևյալ տողը «Ընդ եղագան թող բոց ելանե»: Ամբողջ բանաստեղծության մեջ հիշատակվում է այդ տողը մեկ բառի փոփոխությամբ ՝ դառնալով լույս, ողբ, սիրստ, բոց: Այդ բառերով ներկայացվում է հացը, Հայաստանը և այլ իրականությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s