Սուլթան Աբդուլ Համիդ II-ը ոչ միայն մտադիր չէր կենսագործել Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածով ստանձնած բարենորոգումները. այլև ուղիներ էր փնտրում Հայկական հարցից «ազատվեու» համար: Նա մշակեց Հայկական հարցի լուծման ուրույն ուղի՝ հայերի ֆիզիկական բնաջնջումը: Աբդուլհամիդյան ջարդերի զոհ գնաց ավելի քան 300 հազար հայ: Բազմահազար արևմտահայեր արտագաղթեցին տարրեր երկրներ, մոտ 100 հազար Ռուսաստան, 200 հազար Եվրոպա և Ամերիկա: Արևմտահայությունը սուլթանական կառավարության ազգահալած քաղաքականությանը պատասխանել է ազատագրական պայքարի նոր վերելքով:Իր ծրագրին տերության մահմեդական բնակչությանը նախապատրաստելու համար Աբդուլ Համիդ II պաշտոնական գաղափարախոսություն դարձրեց պանիսլամիզմը (համաիսլամականություն) և պանթուրքիզմը (համաթյուրքականաթյուն): Առաջինը ենթադրում էր իսլամադավան բոլոր ազգերի, երկրորդը’ թյուրքալեզու բոլոր ժողովուրդների միավորում օսմանյան Թուրքիայի դրոշի ներքո և սրբազան պատերազմ (ջիհադ) բոլոր անհավատների՝ գյավուրների դեմ: Թուրքիայի մեծ վեզիր Քամիլ փաշան ցինիկորեն հայտարարում էր. որ եվրոպական իրենք օձ սնուցելով, գրկեցին Բուլղարիայից. որպեսզի նույնը տեղի չունենա Ասիայում անհրաժեշտ է բնաջնջել հայությանը: