Արատես

Oգոստոսի 25 -ին գնացինք Արատես մեր ռազմամարզական ճամբարի նախագծի համար: Ես ծանոթ էի մեր խմբի մի քանի հոգու հետ և ուրախ էի նրանց հետ ժամանակ անցկացնելու առիթին: Երեք ժամ ճանապարհի վրա լինելուց հետո հասանք ճամբար: Մեր պայուսակները բեռնաթափելուց հետո առաջին բանը, որ արեցինք, ընկեր Վիտորիայի հետ խմբերի ղեկավարներ ընտրելն էր: Ընտրեցինք թե ովքեր են լինելու ճամբարի ընթացքում խոհանոցի հերթապահները: Զրուցեցինք ընկեր Ռոբեռտի հետ և նրան տվեցինք տարբեր հարցեր Հայաստանի և բանակի վերաբերյալ, այնուհետև ընթրեցինք և խարույկը վառեցինք: Պարեցինք և ասացինք պատերազմում զոհվածների անունները և ամբողջ գիշեր նստեցինք կրակի շուրջը: Հաջորդ օրը մենք հանդիպեցինք ԱԻՆ-աշխատողների հետ և խոսեցինք վայրի բնության անվտանգության միջոցների մասին: Քիչ անց ընկեր Վիկտորիան մեզ ասաց, որ պատրաստվում ենք մուրաբա պատրաստել: Տղաները հավաքեցին խնձորները, իսկ մենք լվացինք բանկաները: Այնուհետև մենք մաքրեցինք խնձորները և պատրաստեցինք շաքարաջուրը: Բանկաների մեջ ամեն ինչ փակելուց հետո գնացինք դեպի վրանները հանգստանալու և խաղացինք հետաքրքիր թղթախաղեր: Ճաշելուց հետո մենք երաժշտություն լսեցինք և ամբողջ գիշեր նստեցինք կրակի մոտ: Հաջորդ առավոտ մենք պետք է շուտ արթնանայինք և վարժություններ կատարեինք, որից հետո սպասեցինք, որ մեր ավտոբուսը գա ՝ տուն վերադառնալու համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s