Միապետական իշխանություն
Միապետական կառավարման դեպքում բարձրագույն պետական իշխանությունը պատկանում է մեկ անձին՝ միապետին, որն իր կամքի համապատասխան վարում է իշխանությունը: Միապետական կառավարման մեջ, իր հերթին, առանձնացնում են անսահմանափակ (բացարձակ) և սահմանափակ (սահմանադրական, դուալիստական (երկակի), ընտրական) միապետությունները
Հանրապետական կառավարում
Ի տարբերություն միապետության, այստեղ օրենքները հիմնում և կիրարկում են ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները, պետական կառավարումը կոլեգիալ բնույթ է կրում և որոշումների ընդունումը տեղի է ունենում քվեարկության ճանապարհով:
Հանրապետական կառավարումը հիմնվում է իշխանության բաշխման սկզբունքի վրա, որի համաձայն իշխանությունը բաժանված է երեք անկախ ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների:
Օլիգարխիա
Օլիգարխիան կառավարման այն ձևն է, երբ երկրի կառավարման ղեկը կենտրոնացված է մարդկանց փոքրաքանակ խմբի ձեռքում: Այդ խումբը մյուսներից տարբերվում է հարստությամբ, կոչումով, ազնվականծագումով, կրթությամբ, և թե՛ կրոնական, և թե՛ ռազմական վերահսկողությամբ:
Դիկտատուրա
Դիկտատուրական պետություննայն պետությունն է, որտեղ ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանության գլուխ է կանգնած խարիզմատիկ առաջնորդը, թեև որպես երկրի ղեկավար նա հնարավոր է ընտրվի նաև օրինական հիմքով՝ ընտրությունների միջոցով, իսկ հետագայում վերածվի բռնապետի: Որպես օրենք, նա կառավարում է երկիրը միանձնյա և ունի անսահմանափակ իշխանություն:
Կրոնապետություն (թեոկրատիա)
Կրոնապետություն են անվանում կառավարման այն ձևը, երբ պետական իշխանությունն իրականացնում է հոգևորականությունը: Նման պետությունում բարձրագույն իշխանությունը հենվում է մեկ կամ մի քանի կրոնական վարդապետությունների վրա և կառավարումն իրագործվում է կրոնական սկզբունքների համաձայն: