ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը նպատակաուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը: Առաջնահերթ խնդիրն է ապահովել այնպիսի առաջընթաց, որը բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման և հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար: Մեր երկրի ընդերքի ածխաջրածնային վառելիքի սահմանափակ պաշարների առկայության պայմաններում էներգետիկ ապահովվածության համար հրամայական է դարձել էներգետիկ պաշարների, այդ թվում նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների լայնածավալ օգտագործումն ու լիակատար ներառումը վառելիքաէներգետիկ հաշվեկշռի մեջ: Հայաստանում էներգիայի մեծ մասը ստացվում է ատոմակայանից։ Նաև կան հիդրոէլեկտրոկայաններ, ջերմոէլեկտրակայաններ, որոշ մարդիկ էներգիա են ստանում նաև արևից։ Ատոմային էլեկտրաէներգիա արտադրությունը շատ վտանգավոր է շրջակա միջավայրի համար: Բնության համար անվնաս էլեկտրաէներգիայի արտադրությունը դա քամու միջոցով արտադրված էներգիայի արտադրությունն է,որը ցավոք Հայաստանում շատ քիչ տոկոս է կազմում: Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀ-ը: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան: Այլընտրանքային եղանակներից Հ.Հ ունի քամիների օգնությամբ էլեկտրաէներիգայի ստացմամբ լավ հնարավորություններ:Ապագայում Հ.Հ-ում պետք է լինի քամու օգնությամբ արտադրված էլեկտրաէներգիան,որովհետև այն չի վնասում շրջակա միջավայրը: Տանը կարելի է տեղադրել քիչ էներգիա ծախոսող LED լամպեր, էլեկտրախնայող սարքեր։ Անջատել այն սարքավորումները, որոնք չեն օգտագործվում։ Անջատել WiFi սարքավորումը գիշերվա ընթացքում արդյունքում խուսափել և հոսանքի ավելորդ ծախսումից և ճառագայթումից։ Փողոցներում լույսերը երբեմն սխալ ժամի են միանում, կարծում եմ այս խնդիրը կարող է հեշտ լուծում ունենալ։ Լույսերը և ձմռանը ու ամռանը միանում են նույն ժամին, բայց կարելի է միանալու պայմանը կարգավորել ըստ այտ օրվա լուսավորության։