Սևանա կղզում իշխանուհի Մարիամի նախաձեռնությամբ կառուցվում է եկեղեցի: Իշխանուհու եղբայրը իր դստեր՝ Սեդան հետ լաստով գալիս է, որպիսի տեսնի եկեղեցին։ Ճանապարհին փոթորիկ է լինում և լաստը շրջվոմ է: Արդյունքում միայն իշխանի դուստրն է փրկվում Աբաղանի շնորհիվ։ Սեդան անընդհատ երազում, որպես ուրվական այցելում է Աբաղանին: Վանահայրը ինքը իրեն խոստովանում է, որ եկեղեցին նվիրված էր իր և իշխանուհու սիրուն: Վանահայրը որոշումէ քանդել եկեղեցին և կառուցել նորը: Վանկաններ հրաժարվում են: Վանահայրը հեռանում է կղզուց, որպիսի գտնի նոր վայր և մարդկան, որոնք կաջաքցեն իրեն և միասին կկառուցենք նոր եկեղեցի:
Գրականություն
30.11.21
<<Այինկա>>
Այինկա-ն մի տխուր սիրո պատմություն է: Այինկան ծխախոտ էր, որը մարդիկ անօրինական ձևով էին վաճառում: Այդ գործով զբաղվում էր Հակուբուսը և իր եղբայր, Սահակը, ոստիկան էր: Պերճուհին սիրահարված էր Սահակին: Պերճուհու ընտանիքը նրան ստիպում էր, որ նշանվի Հակուբուսի հետ: Բայց Պերճուհին թաքուն հանդիպում էր Սահակի հետ: Սահակին փոխհրաձգության ժամանակ սպանում են և նրա մահվանից հետո, Պերճուհին նշանը ետ է տալիս և սկսում է սև հագնվել:
<<Զաբուղոն>>
Զաբուղոն երիտասարդ գող էր: Գողանում էր այն ինչ իրեն պետք էր։ Նա սիրահարված էր Վասիլիկին: Շուտով նրանք նշանվում են: Մի օր գողության ժամանակ նրան տեսնում են, քանի որ նրան մատնել էր Վասիլիկը և նա բանտարկվում է յոթ տարով: Փախուստի փորձեր է ձեռնարկում, բայց բռնվում է: Երրորդ տարում նրան հաջողվում է փախչել։ Նա գնում է Վասիլիկի տուն: Սակայն տեսնում է նրան ուրիշի հետ: Նա որոշում է վրեժ լուծել: Որոշում է սպանել երկուսին, բայց հետո մտքափողվում է: Արշալույսին վերադառնում է բանտ։
<<Ճիտին պարտքը>>
Պատմվածքի հերոսը՝ Հուսեփ աղան նախկին վաճառական էր, ապա՝ խանութպան: Հուսեփ աղան երկու աղջիկ ուներ: Հուսեփ աղաի կինը մահացել էր: Հուսեփ աղան մի պայուսակ ուներ էր, որ միշտ ուսին էր: Սակայն Հուսեփ աղան սնկանում է: Աղջիկները, չիմանալով աղայի սնկաության մասին, անընդհատ պահանջներ էին ներկայացնում նրան: Հուսեփ աղան, չդիմանալով կյանքի դժվարություններին, հույսը կորցնելով, ինքնասպան է լինում։ Իմ կարծիքով ինքնասպան լինելը շատ սխալ որոշում է: Յուրաքանչյուր իրավիճակից կա ելք, պարզապես այն փնտրել է պետք։ Դժվարությունները մեր կյանքի մի մասն են, որը պետք է հաղթահարել:
<<Այրին>>
Մարտիրոսը ամուսնանալուց հետո թողում է իր կնոջը՝ Զարդարին, և գնում Պոլիս աշխատելու իր հորեղբոր փողարեն: Նա այնտեղ նորից է ամուսնանում մի աղախնի հետ: Զարդարը համոզված էր, որ ամուսինը այլևս չի գալու, բայց ամեն երեկո նա գնում էր, կանգնում այն արտի եզրին, որտեղ վերջին անգամ տեսել էր Մարտիրոսին: Չնայած դրան, որ Մարտիրոսը դավաճանել էր Զարդարը միևնույն է իր ուսերի վրա էր վերձրել ընտանիքի հոգսը: Մարտիրոսը չէր մահացել, բայց նրա ընտանիքը իրեն մահացած էր համարում: Կինը հավատարիմ էր:
22.10.21
Ընտրիր հեղինակներից մեկի ստեղծագործություններից մեկը (կամ մի քանիսը), վերածիր արեւելահայերենի։
Մատթեոս Զարիֆյան <<Մահը կուգա․․․>>
<<Մահը գալիս է…>>
Հևքը կրուծքիս կամաց-կամաց կշատանա.
Մա՜հը գալիս է իր արծաթե մանգաղով.
Արի՛, քնար, դեմ գնանք նրան նո՛ր տաղով,
Նա արքան է արքաների, մե՛ծ է նա…
Տե՛ս, իմ քնար, ոսկին շուտով կհալվի
Սա իրկվան երանգներին. ահ, արդեն,
Տե՛ս, գիշերը կ՛առաջանա համրորեն՝
Հանդերձանքը հագած իր է՛ն թափձալի…
Արի՛, նստենք ծառի տակ իրար հետ.
Այս այն ճանապարհ է որով Սե՛րը կանցնի՝
Երբ արշալույսը նոր է բացվում
Ու Մահը՝ երբ Երազը անհայտ է լինում…
Ու կերգի երգ բառերով սառցե.
Ցուրտ ու խորո՛ւնկ, ինչպես երկինքը ձմռան՝
Որտեղ շատ սև թռչուններ արագ են գնում.
Ասում են թե Մահը չի ցանկանում շատ երևալ…
Ահ, ամբողջ երգը Արհամարհա՛նք է շքեղ,
Ուժ ունեցանք այս կյանքի ցավի համար,
Եվ թե ինչպես չհավատացինք երկնքին՝
Որտեղ կարդացինք Սուտը ոսկի և ահեղ…
<<Կյանքը>>
Զանգ է, մեռել կա…
-Ու մի երգ օտար՝
Մոտական պարտեզից,
Որտեղ կայրսեր կպարեն:
Խոտի տակ մի գանգ կա
Մեղմորեն երազներ՝ որոնք
Օրորում էին հետու ճամփից
եկող տղային:
Եվ հետու դաշտերից
Ահա, մի զույք է անցնում
Իրար շատ են սիրում
Զանգ է, մեռել կա
01.10.21
«Մեր պատմիչները և մեր գուսանները» . գրության առիթը, ասելիքը:
Իսահակյանը պատմել է պատմիչների և գուսանների աշխատանքի մասին: Մինչդեռ գուսանները օր ու գիշեր երգեր են գրել ուրախ բաների մասին, պատմիչները գրել են տխուր բաների մասին:
«Հավերժական սեր» բալլադը։ Կյանքի, մահվան և սիրո խնդիրները բալլադում։
Այս բալլադում, Իսահակյանը նկարագրում է հավերժական սեր: Այդպիսի սեր գոյություն ունի միայն հազվադեպ դեպքերում։ Իսահակյանի նկարագծով, սերը շարունակվում է նույնիսկ մահից հետո:
Վարդավառ
Վարդավառը քրիստոնեական տաղավար տոն է՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը, Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռան վրա՝ աղոթելու։ Հոգնածությունից առաքյալները քնում են: Աղոթելուց Քրիստոսի վրա լույս է ընկնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպությանը» և «Այլակերպությանը»։
Ղևոնդ Ալիշանի կարծիքով, վարդավառ բառը ծագել է «վարդ» արմատից է և կապված է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Որոշ հեղինակներ վարդավառ բառը համարում էին սանսկրիտից փոխառված։ Հովհաննես Ծոցիկյանի կարծիքով, այդ բառի միայն առաջին հատվածն է («վարդ») սանսկրիտից թարգմանաբար նշանակում «ջուր», իսկ մյուս հատվածը՝ «ավար» հայերեն է՝ «թափել», «ցայտել» իմաստով։
15.09.21
«Կարդում ենք գրաբար» և «Կարդում ենք հայ հին գրականություն» նախագծր
Գրիգոր Նարեկացի, «Տաղ Աստվածածնի »(Մեղեդի ծննդյան): Համեմատի՛ր Տաղը աշխարհաբար փոխադրածի հետ։
Աշխարհաբարը ավելի հեշտ էր կարդալ, բայց գրաբարը ավելի լավ էր արտահայտում հեղինակի մտքերը և ավելի գեղեցիկ էր շարադրված:
Առանձնացրո՛ւ նկարագրությունները։ Ելնելով այդ նկարագրություններից՝ մեկնաբանիր Նարեկացու վերաբերմունքը նկարագրվողին։
Նարեկացին շատ յուրահատուկ վերաբերմունք էր ցուցապերում : Նա մանրամասն և գեղեցիկ նկարագրություններ էր անում և համեմատում էր նրան բնության և շրջակա միջավայրի հետ:
21.04.2021
«ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ» – Այս բանաստեղծության մեջ հասունացող արտի պատկերն է:
«Ցորյանի ծովեր» – անընդգրկելի ցորենի արտ:
Արտի վրայով թեթև, զով քամի է անցնում, և ցորենի հասկերը տատանվում են: Բանաստեղծն այդ պահը ներկայացնում է «Ցորյաններս հուշիկ-հուշիկ կ’արթըննան»- ով: Անշարժ թվացող արտն սկսում է տարուբերվել: Երկրորդ տան մեջ թեթև, զով քամին այնքան է մոլեգնում, որ քիչ է մնում դաշտում արածող ուլը խեղդի: Աշխարհագրական դիրքը փոխվում է. բլուրի թեք լանջերին հաջորդում է հովիտը,ուր ևս քամին տատանում է ամեն ինչ:Երրորդ տան մեջ ցորենի արտը նմանեցվում է պատմուճանի՝ թիկնոցի, վերնազգեստի կամ ծածկոցի, որը քամուց մե՛կ պատռվում է, մե՛կ միանում (կարվում):Արդեն գիտենք, որ արտը դեռահաս է, իսկ «Զըմրուխտներով կը ծըփա դաշտը անհուն» տողի մեջ «զմրուխտ» բառը հուշում է, որ այն վառ կանաչ է: Ծիտը երգում է օրորվող հասկի վրա:
Ամբողջ բանաստեղծությունը հասունացող արտի մի տեսանելի պատկեր է՝ քամու սուլոցով, արտի տատանումներով, կանաչ հասկերի օրորուն երգով:Բանաստեղծությունը ցորենի հասունացած արտի պատկերն է: Հեղինակը գործածել է ծով բառը անսահման,անըդգրկելի իմաստով:
Ձոն- Վարուժանը գործածել է Մ. Խորենացու «Վահագնի Ծնունդը» օրհներգի հետևյալ տողը «Ընդ եղագան թող բոց ելանե»: Ամբողջ բանաստեղծության մեջ հիշատակվում է այդ տողը մեկ բառի փոփոխությամբ ՝ դառնալով լույս, ողբ, սիրստ, բոց: Այդ բառերով ներկայացվում է հացը, Հայաստանը և այլ իրականությունը:
16.04.2021
Կարդում ենք արևմտահայերեն
Դանիել Վարուժան, «Անդաստան»
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Բանաստեղծության մեջ հեղինակը իր հզոր խոսքի ուժով օրհնում է աշխարհի չորս կողմերը:Հնում անդաստանի արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս։ Հոգևորականները կարգը կատարել են գյուղերում՝ արտերի և այգիների մեջ:
Եկեղեցական տոնացույցի համաձայն` «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերն օրհնել։ Արարողության ժամանակ հոգևոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով և Ավետարանով, երգելով նախ օրհնում է արևելքը և Հայոց Հայրապետությունը` սուրբ Խաչի և Ավետարանի նշանով, օրվա շնորհով եւ հանուն Սուրբ Երրորդության: Այնուհետեւ օրհնվում է արևմտյան կողմն աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար։ Դեմքով դեպի հարավ կանգնելով` օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները եւ տարվա պտղաբերությունը։ Դեպի հյուսիս դառնալով՝ օրհվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակիչները։
Կարդում ենք Չարենց
- Առանձնացրու սիրային բանաստեղծությունները
Սիրային – «Երգում է ծովը», «դաշտը, հովը»
- Առանձնացրու կարոտ արտահայտող բանաստեղծությունները
Կարոտ – «Պատահական անցորդին», «Ես անդարձ Ձեզ սիրել եմ» «ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ:ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ»
- Աշխարհի ու մարդու մասին, նրանց հակադրվելու մասին բանաստեղծությունները։
Աշխարհի ու մարդու մասին – «Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն», «Գիտե՞ք, որ գարուն է» «Տաղ անձնական»
4. Բանաստեղծական ո՞րն ձևն է օգտագործված առաջին 3 բանաստեղծություններում։
Առաջին երեք բանաստեղծություններում օգտագործված է տրիոլետը:
5. Տեղեկություններ գտիր գազել բանաստեղծական տեսակի մասին։
Գազելը բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։ Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Հայ բանաստեղծներից գազելներ են գրել Վահան Տերյանը (Հրաժեշտի գազել), Եղիշե Չարենցը («Ծիածան», «Տաղարան», Մորս համար գազել》) և ուրիշներ։ Առաջին տան երկու տողերն էլ ավարտվում են նույն բառով կամ բառերով, իսկ դրանց նախորդող բառերը հանգավորվում են։
04.02.20
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․
Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․
Գիշերը լուսնի երկչոտ շողերը
Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։
Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,
Նայում է ձորին մի հին խաչարձան։
II
Էն ձորի միջին ահա մի տընակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,
Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։
III
Թեկուզ և մենակ լինի փարախում,
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից։
Ու իրեն նըման իրեն ընկերներ
Ապրում են սիրով երեխուց ի վեր։
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Շըհուն ու պըկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, խընդում միալար․․․
IV
Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տըված
Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զըրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,
Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.
― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Սիրուն ջահել հարսն-աղջիկ։
Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․
Ես էլ ազիզ բարեկամ․․․
Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․
Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,
Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով ժանտ ու սևերես․․․
V
Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գըլորեց ոտով,
Գիշերվան հովից տերև՞ն էր դողում,
Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,
Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն,―
Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
Կանգնեց ու լըռեց․․․
Ականջ դըրավ նա․․․
VI
― Ո՞վ հող թափեց բուխուրակից․
Էն ո՞վ նայեց լիսածակից․․․
Էս ո՞վ կըտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դըռան ետև․․․
― Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում․․․
Պատասխան չըկա․ լըռության միջում
Ձորագետն է միայն մըրափած վըշշում։
― Հա՜, իմացա, Գեվոն կըլնի․
Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի․․․
Վախեցնում է․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
― Գևո՜՜․․․
Ձեն – ձուն չկա։
Միայն ահավոր լըռության միջում
Ձորագետն է խուլ, մըրափած վըշշում։
Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին․
Քընած է աշխարհ, քընած է քամին․
Անքուն չարքերը չեն միայն քընած,
Վըխտում են ուրախ՝ ձորերը բըռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում ըստվերների պես,
Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,
Ճիչով-քրքիջով․․․ փարախը մտնեն․․․
Աչքերը հանգչող կըրակին հառած՝
Ծանըր է շնչում հովիվն ահառած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կասկածն ահարկու։
― Չէ՛, քամին էր էն․.. էն գիլի շըվաք․․․
Էն աստղերն էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել․․․
Ուզում էր վերև մըտիկ տա մեկ էլ՝
Ու սիրտ չի անում։
Ականջ է դընում․․․
Գալիս են կըրկին թեթև, կամացուկ
Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.
― Էստեղ է նա,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․
Տե՛ս-տե՛ս, տե՛ս-տե՛ս․
Նայիր էսպե՜ս,
Մըտիկ արա՜,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
Սաքոն շարժվեց փըշաքաղած,
Դեպի շեմքը նայեց, դողաց․․․
Շըրը՛խկ․․․ հանկարծ դուռը բացվեց,
Թուրք կանանցով տունը լըցվեց,
Տունը լըցվեց թուրք կանանցով,
Ճիչ-գոռոցով, հըռհըռոցով․․․
VI
Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում։
Չարքերը ընկած նըրա ետևից,
Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով՝
Հասնում են մեջքին, բռնում են թևից,
Զարկում են, զարկու՜մ օձի մըտրակով․․․
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.
― Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։
Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քու հոքիրն․․․ ես քու նանն եմ..․
Ես էլ ազիզ բարեկամ․․․
VII
Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․
Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ՝
― Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․
- երախ – կենդանիների բերան, կլափ
- անձավ – լեռնային զանգվածի կամ գետնի մեջ գտնվող խոռոչ
- քաջք – բարի կամ չար առասպելական ոգի
- շնալիր – շան ալյուր, ալյուրի տականք
- համկալ – փոռնակ, փոխնակ
- փարախ – ոչխարների հանգստանալու տեղ