John Dewey Quotes

  • “Education is not preparation for life; education is life itself.”
Կրթությունը կյանքին պատրաստություն չէ. կրթությունն ինքնին կյանք է։
  • “Every great advance in science has issued from a new audacity of imagination.”
Գիտության մեջ յուրաքանչյուր մեծ առաջխաղացում առաջացել է երեւակայության նոր հանդգնությունից։
  • “Arriving to one goal is the starting point to another.”
Մի նպատակին հասնելը մեկնակետ է մյուսի համար։
  • “Education, therefore, is a process of living and not a preparation for future living.”
Ուստի կրթությունը ապրելու գործընթաց է և ոչ թե ապագա կյանքի նախապատրաստություն:
  • “The good man is the man who, no matter how morally unworthy he has been, is moving to become better.”
Լավ մարդը այն մարդն է, ով, որքան էլ բարոյապես անարժան լիներ, գնում է ավելի լավը դառնալու։
  • “To find out what one is fitted to do, and to secure an opportunity to do it, is the key to happiness.”
Պարզել, թե ինչն է պետք կատարել, և ապահովել դա անելու հնարավորություն, դա երջանկության բանալին է։
  • “Time and memory are true artists; they remold reality nearer to the heart’s desire.”
Ժամանակն ու հիշողությունը իսկական արվեստագետներ են. դրանք պատմում են իրականությունը ՝ ավելի մոտ սրտի ցանկությանը։
  • “Nature is the mother and the habitat of woman, even if sometimes a stepmother and an unfriendly home.”
Բնությունը կնոջ մայրն է և բնակավայրը, նույնիսկ եթե երբեմն խորթ մայր և անբարյացակամ տուն է։
  • “To me, faith means not worrying.”
Ինձ համար հավատ նշանակում է չանհանգստանալ։

Կարդում ենք գրաբար. Հայ հին գրականություն

1. Կարդա նույն գրքից «Ծեր ոմն եւ մահ» առակը։ Վերածիր աշխարհաբարի։

Մի օր, մի ծերունի փայտ էր կտրել ու ուսին գցաց գնում էր տուն: Մեկ էլ փայտը ուսից ընկավ և ծերունին հույսը չկորցնելով սկսեց կանչել Մահին: Մահը երևաց ծերունուն և հարցերց թե, ինչո՞ւ կանչեց իրեն: Ծերունին պատասխանում է.

«Օգնիր ինձ և բեռս դիր նորից իմ ուսին»

2. Մեկնաբանիր առակը։

Առակի իմաստն այն է որ մենք ամեն դեպքում սիրենեք մեր մեր կյանքը և գոհանանք,քանի որ բոլորի կայնքում լինում են դժվարություններ և տխրությության պահեր։Պետք չէ շուտ հիասթափվել կյանքից և դժգոհել ։ Առակը ուզում է ասել, որ մենք պետք է ամեն դեպքում սիրենք մեր կյանքը, նույնիսկ եթե այն պարունակում է դժվարություններ որոնցից պետք չի հիասթափվել և դժգոհել։

09.22.20

Կարդա «Այգի» առակը (էջ 22), օգտվելով ցուցումներից՝ վերածիր տեքստը աշխարհաբարի։

Հայրը մահամերձ վիճակում ասաց իր որդիներին.

-Իմ որդիներ, ես ոչինչ չունեմ ձեզ թողնելու, բացի այս հողից և այգուց, և այնտեղ կա թաղված գանձ: Սկզբից վայելեք հողը և հետո կգտնեք գանձը:

Հոր մահից հետո որդիները գնացին այգի և սկսեցին քրքրել, բայց չգտեն այնտեղ ոսկի կամ արծաթ: Քանզի նրանք երբեք չէին վարել ինչպես որ պետք է, նույն տարում տվեց առատ խաղողի բերք:

Այն ժամանակ հասկացան, թե իրենց հայրը ինչ գանձ նկատի ուներ:

Մեկնաբանիր տեքստը։

Մենք միշտ գանձ ասելով հասկանում ենք գումար, ոսկի, արծաթ, զարթեր և այլն, բայց գանձ ասելով մենք կարող ենք հասկանալ, նաև այն ամենը ինչ շատ կարևոր նշանակություն ունենալ մեզ համար:

Որոշիր՝ ում է դիմում։ Առանձնացրու այն բառերը, որով դիմում է Մաշտոցը։ Բացատրիր փոխաբերությունը։

Մեսրոպ Մաշտոցը դիմում է նավապետին իրեն օգնելու համար: Կարծում եմ դիմում էր նավապետին, քանի որ նավապետն էր կառավարում նավը և նա է որոշում թե, որ ճանապարհով գնա նավը և նավապետը այնպես կաներ, որ դուրս գար այդ ամենինց:

17.09.2020

Ծերացած գայլը գնաց հոտի մոտ և ասաց։

—Հիմա զղջում եմ և շատ տրտմում Ձեր համար, այդ պատճառով կցանկանամ գալ և ավել անել Ձեր տանը, որպես՝ մեղքերի թողություն, Ձեզ մանուկներիդ էլ ուրիշ գայլերից կպաշտպանեմ։ Գառները ուրախացած ասացին․

—Այլևս նրան չենք մեղադրի․

Գայլը սպասեց մինչև գառները կմեծանան և սկսեց ուտել նրանց, պատառոտել, մինչև շատերի կողմից տեսնվեց և սպանվեց։


Ինձ թվում է այս առակը շատ լավ խորհուրդ ունի այն մարդկանց համար որոնք չեն մտածում ուրիշներին վնասելուց առաջ, որովհետև այն ինչ նրանք ցանկանում են իրականացնել, թե՛ լավը, թե՛ վատը, միևնույնն է արժանանալու են այդ նույն բախտին։

Չարլզ Բուկովսկի: Դոլլար և քսան ցենտ

Ամենից շատ նա սիրում էր ամառվա վերջին օրերը, չէ աշունը, հա՛, հա՛, լավ հիշեցի, աշունը: Մի խոսքով, լողափին արդեն ցրտել էր: Բայց նա սիրում էր անմիջապես մայրամուտից հետո ոտաբոբիկ քայլել ծովեզրով:Այդ ժամին շարժվող մի շունչ չկար լողափին: Իսկ ջուրը թվում էր պղտոր և գարշահոտ: Միայն ճայերն էին արթուն, նրանք չեն սիրում քնել: Նրանք թռնում էին ուղիղ իր գլխավերևում, կարծես ուզում էին կտցել նրա աչքերը, նրա հոգին, կամ ինչ-որ մնացել էր իր հոգուց:

Եթե քո մեջ մի քիչ հոգի է դեռ մնացել, և դու գիտես այդ մասին, ուրեմն դու դեռ հոգի ունես: Հետո նա նստում էր ու երկար նայում ջրին, ջրին նայելով դժվար է դառնում որևէ բանի հավատալ: Ասենք, որ այնտեղ, հեռվում Չինաստանն է և կամ Ամերիկան, կամ ավելի հեռվում՝ Վիետնամը: Կամ ասենք նրան, որ նա մի ժամանակ երեխա էր, չնայած չէ, այդ մեկը նա հիշում էր, լավ հիշում, սարսափելի մանկություն էր տեսել, չէր մոռանա: Ջահել օրերն էր հիշում, բոլոր իր աշխատանքի վայրերը, բոլոր իր կանանց, հետո տարիները առանց կանանց, հիմա էլ առանց աշխատանքի:Վաթսուն տարեկան թափառական: Ոչ մեկին պետք չի: Ոչինչ է: Գրպանում մնացել էր մի դոլլար և քսան ցենտ:Սենյակի վարձը վճարել էր այս ամիս: Օվկիանոսը. նա մտքում վերհիշեց իր բոլոր կանանց: նրանցից ոմանց հետ լավ էր, ոմանք ուղղակի լրբեր էին, ցնորվածներ…սենյակներ, մահճակալներ, տներ, ամանորյա տոները, հիվանդանոցները, անհույս ու խավար օրեր էին և ոչ մի իմաստ, ոչ մի հնար չկար: Իսկ այսօր վաթսուն տարեկան և մի դոլլար ու քսան ցենտ: Մի քիչ անց, ծավափում ձայներ լսվեցին, ծիծաղում էին: Զույգ էին: Երկու տղա և երկու աղջիկ: Նրանք ծածկոց էին փռել ավազին և գարեջուր էին խմում: Նրանք գեղեցիկ էին և անհոգ: Տղաներից մեկը նկատեց նրան:
-Հե՛յ նայեք, սա ի՞նչ է:
-Աստված իմ, չգիտեմ: Նա անգամ չշարժվեց:
-Սա մա՞րդ է:
-Նա շնչո՞ւմ է.
Այո՛, նա շարժվում է: Նրանք ծիծաղում էին: Տեսե՛ք նա շարժվում է: Տեսե՛ք ձեռքեր ունի, ոտքեր ունի, երես էլ ո՞ւնի: Նրանք նորից ծիծաղում էին: Զարմանալի էր՝ սովորաբար մարդիկ այդքան չար չեն լինում: Եվ ինչո՞ւ էին նրանք այդպիսին: Մոտեցավ նրանց: Չէր ամաչում իր ծերությունից: Տղաներից մեկը վայր դրեց գարեջուրը:
-Ամոթ է տարիները այսպես վատնել հայրիկ:Կարծում եմ՝ դու իզուր օդն ես կեղտոտել:
-Ես դեռ հարգարժան մարդ եմ, տղա՛ս:
-Իսկ ի՞նչ կանես, եթե այս աղջիկներից մեկը  քեզ ուզի, հայրի՛կ: Դե, ասա՛, ի՞նչ կանես:
— Ռոդ, փակի՛ր բերանդ,- ասաց աղջիկներից մեկը, որ երկար, ոսկեգույն մազեր ուներ: Նա շարժվեց ու քայլեց դեպի ճանապարհը:
-Ռոդ, ինչո՞ւ վիրավորեցիր այդ ծերուկին: Դու ուղղակի անտանելի ես:
— Արի՛ այստեղ փոքրիկ:
Նա հետ նայեց ու տեսավ՝ ինչպես էին նրանք համբուրվում: Նա հասավ ճանապարհին, նստեց նստարաններից մեկին, մաքրեց ոտքերից ավազը և հագավ կոշիկները: Մի քանի րոպեից նա արդեն իր սենյակում էր: Հանեց կոշիկները, և լույսը անգամ չմիացնելով, փռվեց մահճակալին: Դուռը ծեծեցին:
-Պարոն Սնի՞դ
-Այո՞:
Դուռը կիսով չափ բացվեց: Դա սենյակի սեփականատերն էր՝տիկին Կոններսը: Տիկին Կոններսը վաթսունհինգ տարեկան էր: Մթության մեջ նա չէր տեսնում դեմքը, բայց նա ուրախ էր, որ չէր տեսնում:
-Պարոն Սնի՞դ:
-Այո՞:
— Ես ապուր եմ պատրաստել, լավ ապուր է:
-Ուզո՞ւմ եք մի ափսե բերեմ ձեզ:
-Ոչ, շնորհակալ եմ:
-Դե լավ, պարոն Սնիդ, լավ ապուր է, ձեզ դուր կգա:
-Դե լավ, բերեք:
Նա վեր կացավ մահճակալից, նստեց աթոռին և սպասում էր ապուրին: Դուռը կիսաբաց էր, և միջանցքից լույսը թափանցում էր սենյակ: Լույսի շողը լուսավորել էր նրա ոտքերը և ծնկները, ուր և նա դրել էր ապուրի ափսեն: Մի աման ապուր և գդալ:
-Ձեզ դուր կգա, պարոն Սնիդ, ես լավ եմ պատրաստում:
-Շնորհակալ եմ,- պատասխանեց նա: Նա նստել և նայում էր ապուրին: Դա հավի ապուր էր առանց մսի: Նա նայում էր յուղի փոքրիկ կաթիլներին, որոնք լողում էին ապուրում: Նա նստած մնաց միաժամանակ, հետո հանեց ափսեից գդալը և դրեց այն պահարանին:Ապուրը վերցրեց և մոտեցավ պատուհանին: Բացեց այն և զգուշությամբ դատարկեց այն պատուհանից դուրս: Գոլորշու բարակ սյուն բարձրացավ և լուծվեց օդում: Դրեց ափսեն պահարանին, փակեց դուռը և նորից պառկեց մահճակալին:Արդեն տակավին մութ էր:Նա սիրում էր մթությունը, նրա մեջ իմաստ էր տեսնում: Նա ուշի ուշով լսում էր օվկյանոսի ձայնը պատուհանից այն կողմ: Հետո նա շունչ քաշեց, խորը շունչ ու ․․․մեռավ:

Հովանոցը

Հովանոցը – որուհետև այս պատումը խոսում է տղու հովանոցի մասին։

Մի փոքր  լռելուց հետո աղջիկն ասաց.
— Բայց մենք տուն  չունենք, որտե՞ղ ենք ապրելու:
Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ  հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա  փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…
Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ  ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար  նրանց տանը: Ինչների՞ն էր  պետք: Մարդը երկու տան կարիք չունի:

Ափսոսանք – որովհետև աղջիկը ափսոսում էր իր կատարած որոշման համար։

Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է  կորցրել: Դա մի  փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր  թռչել հատկապես անձրևոտ օրերին…
Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու  երբ անձրև է  գալիս, աղջիկն ուզում է  պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց  մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց  քո հովանոցը: Եվ  անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է  արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Երկու համեմատաբար ինքնուրույն մասերի բաժանե՛ք ստեղծագործությունը: Վերնագրե՛ք այդմասերից յուրաքանչյուրը:

բ) Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, հեղինակի ասելիքը: Համաձա՞յն եք այդ գաղափարի հետ: Հիմնավորե՛ք:

Հեղինակն ուզում էր ասել, որ պէտք չէ գնալ շահի ետևից՝ չլսելով սրտին։ Նա ուզում է ասել որ փողը երջանկություն չի բերում։

Փոքրիկ դրախտ

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z 8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է:

Ուստի, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման գործողությունը սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են օրվան, թե երբ կմտնեն այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը, ուր նրանք գալիս են իրենց ընտանիքների ուղեկցությամբ ու ձեռքի երակներին միացնում են փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ հանդիսավորությամբ նշելու իրեն հասած երջանկությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: Ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո տեսնելը արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք:
Հատուկ հուզմունք է առաջացնում միտքը, թե քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք սպրդում գլուխ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները: Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր թեք ոլորաններ են, լճակներ, սրընթաց հոսանքներ` հարմար խաղերի ու շփման համար: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ծանոթանում են ոսկե ձկնիկները, ընտրում զույգեր, միավորում ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝ հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկություն: Պատկերը մռայլում է սոսկ հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկնիկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ – երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է գլուխը: Եթե զգում է սույն երևույթը, ուրեմն անմիջապես հանում են ներարկման սրվակը. որը պահում են տանը՝ նման դեպքերի համար: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով հանգամանքը, թե ոսկե ձկնիկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է: Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը միանգամայն արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս (ինչը հաճախ է պատահում), իշխանությունը հնարավորություն է ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում է առանց սրվակների, ուրեմն դիմում է գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում է ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ  կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

Առաջադրանք:

Կարդա պատմվածքը, վերլուծիր:

Պատմվածքի մեջ, այս երկրի բնակիչները տասնութ տարեկան դառնալիս ոսկե ձկնիկներ են ներարկում իրենց երակների մեջ: Ոսկե ձկնիկները լողում են նրանց երակներով և բազմանում: Երբեմն ոսկե ձկնիկներից մեկը սատկում է և խցանում է անցումը զարկերակից երակ, ինչը դժվարացնում է մարդու շնչառությունը և գլխացավ է առաջացնում: Մարդիկ ներարկման շիշ են օգտագործում ՝ սատկած ձկներն իրենց երակներից դուրս բերելու համար: Այս շշերը յուրաքանչյուրը արժեն 20 դոլար: Այս ոսկե ձկնիկները մարդկանց երջանկության աղբյուրն են:

Ինչո՞ւ է ստեղծագործությունը  վերնագրված «Փոքրիկ դրախտ»:

Այս ստեղծագործությունը վերնագրված է «Փոքրիկ դրախտ», որովհետև ոսկե ձկնիկները մարդկանց երջանկություն էին պարգևում, և նրանց համար փոքրիկ դրախտ էին ստեղծում։

Ջրի կաթիլը: Հանս Քրիստիան Անդերսեն

Անշուշտ, տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլոր իրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթե նայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավոր զարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեև կան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  մի ամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց   այդ ու հանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:Նրա  անունն  էր,  ինչ  արած: Նա  իր  հոգսն  է համարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ   հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնել սովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից   վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նց էին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում, կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞  դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնել դրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանցվրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որ հեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`   ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծ կարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի էր մի ամբողջ   քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մերկ  վայրենիներ:

—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էրմյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ, մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:

Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն: Ա՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացող մարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք: Բայց ամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,   ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անում իրար: Ով  ցածում  էր` անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜. ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի   համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն` ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,   միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծ քաղաք.  ախր դրանք  իրար  շատ են նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Տոմս 9

  1. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի գրականության էջը-բաժինը:
  2. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի՝ գրականության էջ-բաժնի որևէ նյութ՝  Ձեր ընտրությամբ:
  3. Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:

Ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի: • Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

 • Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:Տեսնեն` ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,   միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:Ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:

Ջրի  կաթիլը:  Հանս  Քրիստիան  Անդերսեն

Անշուշտ, տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլոր իրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթե նայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավոր զարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեև կան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  մի ամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց   այդ ու հանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:Նրա  անունն  էր,  ինչ  արած: Նա  իր  հոգսն  է համարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ   հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնել սովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից   վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նց էին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում, կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞  դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնել դրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանցվրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որ հեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`   ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծ կարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի էր մի ամբողջ   քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մերկ  վայրենիներ:

—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էրմյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ, մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:

Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն: Ա՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացող մարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք: Բայց ամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,   ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անում իրար: Ով  ցածում  էր` անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜. ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի   համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն` ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,   միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.- Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծ քաղաք.  ախր դրանք  իրար  շատ են նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Տոմս 9

  1. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի գրականության էջը-բաժինը:
  2. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի՝ գրականության էջ-բաժնի որևէ նյութ՝  Ձեր ընտրությամբ:
  3. Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

  • Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:
  • Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:
  • Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:
  • Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:
  • Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:
  • Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:

Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի: Տեսնեն`ինչ – որ մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

բ) Սեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

Անանուն կախարդի ներկայությունը անհրաժեշտ էր պատմության մեջ, որովհերտև
նա առաջին հայացքից գազանիկներին նմանացրեց մեզ և մեր հասարակությանը, որովհետև մեր մեջ կան այնպիսի մարդիկ որոնք հաճույք են ստանում ուրիչ մարդկանց ցավ պատճառելուց:

Երիտասարդ խեցգետինը: Ջանի Ռոդարի

«Ինչու՞  իմ  բոլոր  ազգականները  միշտ  ետ-ետ  են  գնում,  –  մտածեց  մի  անգամ  երիտասարդ  խեցգետինը.  –  Ես  չեմ  ուզում  այդպես  ման  գալ.  Ուզում  եմ  սովորել  առաջ  քայլել,  ինչպես  գորտերը:  Ու  թող  պոչս  չորանա,  եթե  ես  չհասնեմ  այդ  իմաստությանը»:
Այսպես  միտք  արեց  երիտասարդ  խեցգետինը  և  բոլորից  ծածուկ  սկսեց  վարժություններ  անել  իր  հարազատ  առվակի  քարերի  մեջ:  Օհ,  ինչքա՜ն  չարչարվեց  առաջին  օրերը,  դիպչում  էր  ամեն  ինչի,  ճանկռտում  և  սեղմում  էր  իր  զրահը  և  համարյա  ամեն  րոպե  ինքն  իր  ոտքն  էր  տրորում  ու  ցավեցնում:

Բայց  կամաց-կամաց  գործն  ավելի  ու  ավելի  էր  առաջ  գնում,  որովհետև  ցանկության  դեպքում  ամեն-ինչ  կարելի  է  սովորել:  Եվ  ահա  հասավ  այն  օրը,  երբ  զգաց,  որ  չի  խայտառակվի,  եթե  ցույց  տա  իր  արվեստը  ազգակիցներին:  Սպասեց,  որ  ամբողջ  ընտանիքը  հավաքվի  և   ասաց.
–  Հապա  մի  նայեք…
Ու  արագ  վազեց  նրանց  առջևից,  և  այն  էլ  ի՜նչպես…  Ոչ-թե  ետ-ետ,  այլ  առաջ,  գորտի  պես:
Տեսնելով  այդ,  մայրը  սկսեց  լաց  լինել:
-Ախ,  տղա՜ս,  տղա՜ս,-  գոչեց  նա,-  դու  խելք  ունե՞ս,  թե՞  չէ:  Ուշքի  եկ,  քայլիր,  ինչպես  սովորեցրել  է  քեզ  քո  հայրը  և  ինչպես  սովորեցրել  եմ  ես՝  քո  մայրը:  Քայլիր,  ինչպես  քայլում  են  քո  եղբայրներն  ու  քույրերը.  Չէ՞  որ  նրանք  քեզ  այնքա՜ն  են  սիրում:
Իսկ  սիրող  քույրերն  ու  եղբայրները  այդ  ժամանակ  ծիծաղում  էին  նրա  վրա,  ծաղրում  էին  և  ծամածռություններ  անում:  Հայրը  բարկությամբ  նայում  էր  որդուն  և  լուռ  մնում:  Երկար  ժամանակ  լուռ  էր,  հետո  ասաց.
–  Դե,  հերիք  է:  Ուզու՞մ  ես  մնալ  մեզ  հետ՝  քայլիր  ինչպես  բոլոր  խեցգետինները:  Ուզու՞մ  ես  քո  խելքով  ապրել՝  առուն  մեծ  է,  գնա  ո՛ր  կողմն  ուզում  ես,  միայն  թե  ետ  չգաս:
Քաջ  խեցգետինը  շատ  էր  սիրում  իր  ծնողներին,  բայց  նա  այնքան  համոզված  էր,  թե  ինքն  իրավացի  է,  որ  ոչ  մի  վայրկյան  չտատանվեց:  Նա  գրկեց  մորը,  մնաս  բարով  ասաց  հորը,  հրաժեշտ  տվեց  եղբայրներին  և   քույրերին  ու  հեռացավ:

Պարզ  ու  հասկանալի  է,  որ  այս  անգամ  նրա  մտքով  իսկ  չանցավ  ետ-ետ  քայլել,  ինչպես  որ  պետք  է  քայլեն  սովորական  խեցգետինները,  այլ  գորտերը՝  անբաժան  սանամայրերը,  որ  հավաքվել  էին  տերևի  տակ  բամբասելու,  տեսան,  ու  քիչ  էր  մնում  զարմանքից  պապանձվեին:
–  Մամմա  միա,-  գոչեց  մի  գորտ,  –  աշխարհի  վերջն  է  եկել…  Մի  նայե՛ք,  չէ,  դուք  մի  նայեցե՛ք,  այս  խեցգետնին:  Դե  ի՞նչ…  փորձեք  հիմա  ինձ  հետ  վիճել…
–  Ոչ մի  հարգանք  դեպի  մեծերը,-  ավելացրեց  մի  ուրիշ  գորտ:
-Տես  մի  է՜…  Տես  մի  է՜…  -ավելացրեց  երրորդը:
Իսկ  փոքրիկ  խեցգետինը  գնում  էր  ու  գնում  միշտ  դեպի  առաջ,  միշտ  առաջ,  իր  ճանապարհով:  Հանկարծ  նա  լսեց,  որ  ինչ-որ  մեկը  կանչում  է  իրեն:  Մեծ  քարի  մոտ  կանգնած  էր  մի  խոշոր  ծեր  խեցգետին:  Կանգնած  էր  մեն-մենակ  և  այնպես  տխուր  էր  ու  մռայլ,  որ  դժվար  է  նկարագրել:
-Բարև  ձեզ,-  ասաց  խեցգետնիկը:
Ծեր  խեցգետինը  զննեց  նրան  երկար  հայացքով  և  հառաչելով  ասաց.

-Դե՞,  իսկ  հետո՞  ինչ  ես  մտադիր  անելու.  Եթե  կուզես  իմանալ,  երիտասարդ  հասակում  ես  էլ  էի  երազում  խեցգետիններին  քայլել  սովորեցնել:  Եվ  ահա  տե՛ս,  թե  ինչ  օրի  եմ:  Ապրում  եմ  մեն-մենակ,  և  ամեն  մի  խեցգետին  ավելի  շուտ  իր  լեզուն  կկծի,  քան  թե  ինձ  մի  խոսք  կասի:  Ինձ  լսիր,  քանի դեռ  ուշ  չէ,  կոտրիր  ինքդ  քեզ,  ապրիր,  ինչպես  բոլորը,  և  երբևէ  դու  ինձանից  շնորհակալ  կլինես  խորհուրդիս  համար:
Խեցգետնիկը  չգիտեր՝  ինչ  պատասխաներ  այս  խոսքերին.  նա  լռեց,  բայց  սրտի  խորքում  մտածում  էր.  «Ոչ,  ես  իրավացի  եմ»:  Նա  միառժամանակ  կանգնած  մնաց  ծերունու  առջև,  հետո  քաղաքավարի  հրաժեշտ  տվեց  նրան  և  թեթև  սրտով  գնաց  իր  ճանապարհով:
Արդյոք  հեռու՞  կգնա:  Կունենա՞  հաջողություն:  Կկարողանա՞  ուղղել  այլանդակությունները,  որ  դեռ  այնքան  շատ  կան  մեր  աշխարհում:  Ոչ ոք  չգիտե  այդ:  Ես  էլ  չգիտեմ:  Որովհետև  մինչև  այսօր  մեր  խեցգետնիկը  դեռ  էլի  արիությամբ  առաջ  է գնում  և  հավատում,  որ  ինքն  իրավացի  է  այնպես,  ինչպես  հավատում  էր  առաջին  օրը:  Իսկ  մեզ  մնում  է  ամբողջ  սրտով  ցանկանալ  նրան՝

Բարի ճանապարհ…

Առաջադրանք:
ա)  Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։

  • Պետք չէ դեմ գնալ բնությանը։
  • Հասարակությունը չի հանդուրժում առանձնացողին։
  • Դու ավելին չես, քան քո ազգակիցներդ։
  • Միշտ լինում են անհատներ, ովքեր այլ կերպ են մտածում։
  • Հասարակության առաջընթացը ապահովում են նրանք, ովքեր առաջ են շարժվում։
  • Պետք չէ մեծամիտ լինել և քեզ յուրահատուկ ներկայացնել։

բ) Հիմավորե՛ք պատմվածքի վերջին նախադասության ընդգծումը։ Դուք որ միտքը կընդգծեիք և ինչու։
Բարի ճանապարհ…

Բան ունեմ ասելու: Վ. Սարոյան (հատված)

Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:    Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է.  չէ՞  որ  աշխարհը  ձեզ  տրված    է  ապրելու  համար,  իսկ  աշխարհը  լավ  տեղ  է,  չէ՞  որ  դուք  ցերեկ  ունեք`  դպրոց  գնալու  և  խաղի  համար  ու  չէ՞  որ  գիշեր  ունեք`  տուն  վերադառնալու,  գրքեր  կարդալու,  անկողին  մտնելու  և  քնելու  համար.  չէ՞  որ  ձեզ  կյանք  է  տրված.  ոչ  ոք  ձեզ  չի  մեղադրելու  շատ  ուզենալու  համար.  սարսափելի  շատ  –  գոնե`    ամեն  Սուրբ  Ծնունդին,  –  բայց    վատ  մի´  զգացեք    դրա  համար,  որովհետև  դուք    ավելին  ունեք,  քան  որևէ  մեկը:  Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:  Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:    Հիմա    դառնամ  ձեզ,  երեխանե´ր:  Սուրբ  Ծննդյան  տոնի  լույսերն  ավելի    պայծառ  չեն,  քան  ձեր  սեփական    լույսերը:  Աշխարհում  ավելի  հրաշալի  նվեր  չկա,  քան  էն,  որ  ինքներդ  ձեր  սիրելիներին  ասում  եք`  ես  սիրում  եմ  քեզ:  Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:  Ավելի  հանդիսավոր  ու  գեղեցիկ  օրեր  չկան,  քան  էն  հին,  բարի  ժամանակները,  որ  հիշում  եք`  ավելի  լավն  էին.  ավելի  լավ`    տալը,      քան    ստանալը:  Իսկ  ձեզնից    ամեն  ոք    կարող  է  տալ:  Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից:  Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:  Սպասե´ք,  երեխանե´ր:  Արդեն  գիտեք,  որ  մնացածիս  պես  դուք  էլ  մեծանալու      և  գուցե  նույնիսկ  էն  ժամանակ  էլ  չիմանաք,  թե  ձեզնից  յուրաքանչյուրը  միշտ  ինչ  պետք  է  տար  և  ստանար  ու  գուցե    մտածեք,  թե  ինքներդ  էլ  չեք  ստացել  էդ  լավ  բաները,  երբ  երեխա  եք  եղել:  Դուք  պարտավոր  եք  իմանալ,  որ  լավ  բանը  ձեզ  համար,  մեզնից  յուրաքանչյուրի  համար  միայն  էն  է,  թե  մեզնից  ամեն  մեկն  ինչ  պետք  է  տա,  իսկ  մեզնից  ամեն  մեկը  շատ  մեծ  գործ  ունի  անելու`  ավելի  շատ,  քան  ինքը`  Ձմեռ  պապը:  Դուք  պարտավոր  եք  դա  իմանալ,  երեխանե´ր:  Եթե  երբևէ  ցանկանում  եք  երջանիկ  լինել,  դուք    պետք    է    սկսեք    էդ    մեծ    գործն    էսօրվանից:

Տոմս 15

  1. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի գրականության էջը-բաժինը:
  2. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի՝ գրականության էջ-բաժնի որևէ նյութ՝ Ձեր ընտրությամբ:
  3. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Քննարկե՛ք հետևյալ մտքերը․

  • Շատ բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․
  • Չկան ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:
  • Ձեզնից յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:
  • Եվ ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:

բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Քննարկե՛ք այդ մտքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։