Փաստաբանական գործունեություն

Ինչ է փաստաբանական ծառայությունը։ Որն է փաստաբանության դերը։

Փաստաբանը անձ է, ով պաշտպանում է իր պատվիրատուին։ Փաստաբանը կարող է նաև վատ կատարել իր աշխատանքը՝ քիչ փաստեր հավաքելով, որի արդյունքում պատվիրատուն մեղավոր կհամարվի։

Ինչ է փաստաբանական պալատը, և որն է նրա խնդիրը։

Փաստաբանական պալատ – Հայաստանում փաստաբաններին միավորող կազմակերպություն։ Փաստաբանը օրենքով սահմանված կարգով ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, փաստաբանների պալատի անդամ է և երդում է տվել։

Ով կարող է և ով չի կարող դառնալ փաստաբան։

Փաստաբանական գործողությամբ զբաղվելու համար պարտավոր է դառնալ փաստաբանների պալատի անդամ։ Արտոնագիր կարող է ստանալ այն անձը ով ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ իրավաբանի մասնագիտությամբ գիտականաստիճան առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ։ Անձը չի կարող լինել փաստաբան եթե դատարանի կողմից ստացել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար։ Եվ վերջապես արտոնագիր կարող է ստանալ այն անձը ով ունի փաստաբանի կամ դատավորի առնվազն 15 տարվա ստաժ։ 

Ինչ է հանրային պաշտպանությունը, և որն է դրա խնդիրը։

Փաստաբանական ծառայության համար չափն ու կարգը որոշվում են փաստաբանի և վստահորդի միջև կնքվաց գրավոր պայմանագրով։

Որոնք են փաստաբանական գործունեության հիմնական տեսակները։

Փաստաբանն իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն , տալիս է բացատրություններ իրավական հարցերով։Փաստաբանը կազմում է դիմումներ, բողոքներ և այլ իրավական փաստաթղթեր։Փաստաբանն իրականացնում է ներկայացուցչություն դատարանում և այլ կազմակերպություններում։Փաստաբանը մասնակցում է նախաքննությանը և դատական քննությանը քրեական գործելով։