Մուտացիաներ ընտանեկան նախագիծ

Քրոմոսոմի մուտացիան այն մուտացիան է, որը փոխում է անհատական քրոմոսոմի կառուցվածքը: Գենի մուտացիան ԴՆԹ-ի հաջորդականության մշտական փոփոխությունն է: Գենի մուտացիաները տեղի են ունենում երկու եղանակով. Դրանք կարող են ժառանգվել ծնողից կամ ձեռք բերվել անձի կյանքի ընթացքում:

Մուտացիաները կարող են առաջանալ շրջակա միջավայրի գործոններից, օրինակ՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Ձեռք բերված մուտացիաները սոմատիկ բջիջներում չեն կարող փոխանցվել հաջորդ սերնդին:

Կա ուռուծքների երեք տեսակ՝

Բարորակ. Սրանք քաղցկեղային չեն: Նրանք կամ չեն կարող տարածվել կամ աճել, կամ դա անում են շատ դանդաղ:

Առաջնային. Այս ուռուցքների դեպքում բջիջները դեռ քաղցկեղային չեն, բայց կարող են դառնալ չարորակ:

Չարորակ. Չարորակ ուռուցքները քաղցկեղածին են: Բջիջները կարող են աճել և տարածվել մարմնի այլ մասերում:

Ուռուցքի պատճառներից են՝

  • Ծխելը:
  • Դիետան և ֆիզիկական ակտիվությունը:
  • Արևն ու ճառագայթահարման այլ տեսակներ:
  • Վիրուսներ և այլ վարակներ:

Սպիտակուցների սինթեզ

Մեր մարմնի գրեթե բոլոր բջիջները իրենց միջուկում ունեն ԴՆԹ: ՌՆԹ-ն շատ կարևոր դեր է խաղում սպիտակուցների սինթեզում: Սպիտակուցների սինթեզի մեջ կա երկու քայլ, տարադարձում և թարգմանում:

Տարադարձում

ՌՆԹ պոլիմերազը ՌՆԹ- ի հիմքերը միացնում է ԴՆԹ-ին, որոնք կազմում են մեկ տող մՌՆԱ: ՄՌՆԱ- ն բաղկացած է ԴՆԹ-ի հաղորդագրությունից: ՄՌՆԱ- ն կորիզից անցնում է ցիտոպլազմ և միանում է ռիբոսոմի: Ռիբոսոմը պատրաստված է ռՌՆԱ- ից (ռիբոսոմի ԴնԹ):

Թարգմանում

Ցիտոպլազմում կա տՌՆԱ: Ամինաթթուները սպիտակուցների համար շինանյութերն են: ՏՌՆԱ- ն այդ ամինաթթուները միասին բերում է սպիտակուց պատրաստելու համար: ՄՌՆԱ- ն ասում է, թե որ տՌՆԱ- ներն են մտնում և որոնք են ամինաթթուները փոխանցում: Երբ տՌՆԱ- ն գտնում է իր հիմքը, այն իր վրայի ամինաթթուները փոխանցում է այդ հիմքին: ՏՌՆԱ-ն ի վերջո հեռանում է, բայց այն թողնում է իր ամինաթթուն: ՄՌՆԱ- ի վերջում կա դադարի կետ, որին հասնելով, սպիտակուցի կառուցումն ավարտվում է:

Գրավոր Աշխատանք

1.Օրգանական և անօրգանական նյութեր, մակրոտարրեր, միկրոտարրեր, ուլտրամիկրոտարրեր։

Մաքուր ջուրը, օդը, հանքանյութերը և մետաղները անօրգանական նյութի մի քանի օրինակ են: Օրգանական նյութերը ներառում են փայտ, թուղթ, տեքստիլ և կենդանիների մասեր: Օրգանական նյութերը ցանկացած տեսակի նյութեր են, որոնք հայտնաբերված են բնության մեջ կամ պատրաստված են բնության մեջ հայտնաբերված իրերից: Անօրգանական միացությունները ստեղծվում են բնական գործընթացների կամ մարդու միջամտության միջոցով:

2.Ջրի ֆունկցիանները և հատկությունները:

Ջուրը անհամ, առանց հոտ հեղուկ է շրջակա միջավայրի ջերմաստիճանում: 3 տարբեր ձևեր կան` պինդ (սառույց), հեղուկ (ջուր) և գազ (գոլորշի):

3.Սպիտակուցնռր, ածխաջրեր , դրանց կառուցվածքը և ֆունկցիան:

Ածխաջրերը օգտագործվում են էներգիայի համար: Մարմնի մեջ ածխաջրերի գործառույթներն են `էներգիա ապահովել, էներգիա պահելը, մակրոմեկուլներ կառուցելը: Սպիտակուցը կարող է օգտագործվել նաև էներգիայի համար: Դրանք օգնում են նյութափոխանակությանը Սպիտակուցների շինանյութերը ամինաթթուներ են:

4.Նուկլեինաթթուներ՝Դնթ և Ռնթ, դրանց կառուցվածքը և տարբերությունները։

ԴՆԹ-ն երկկողմանի մոլեկուլ է, մինչդեռ RNA- ն միակողմանի մոլեկուլ է: Դնթ.-ն այն մոլեկուլն է որից պատրաստված են մեր գեները: ՌՆԹ-ի հիմնական գործը ամինաթթուների մասին տեղեկության տեղափոխումն է:

Կենդանի օրգանիզմի բաղադրությունը։Տարեր և Անօրգանական նյութեր։

1․ Ինչ քիմիական տարեր կան բջջում  դրանցից որոնց քանակությունն է առավել մեծ։

Կենդանի օրգանիզմում հայտնաբերվել է երկրի քիմիակն տարերի մեծ մասը։Հատկապես մեծ է  թթվածնի, ածխածնի,ազոտի,ազոտի և ջրածնի քանակությունը։

2․Ջուրն ինչ դեր է կատարում բջջում ինչով է այն պայմանավորված։

Բջջի կազմում ամենամեծաքանակ ու ամենատարածված անօրգանական  նյութը դա ջուրն է։ Դրա պարունակությունը  օրգանիզմում  տատանվում է լայն սահմանում 10%ից ընդուպ մինչև 90%-ը։ Միջին հաշվով  այն կազմում է բջջի զանգվածի75%։Ջրի դերը շատ կարևոր է։Ջուրը որոշում է բջջի ինչպես ֆիզիկական այնպեսել շատ դեպքում քիմիակն հատկությունները։Ջրի  մի ծայրը կարծես լիցքավորված է դրական մյուս ծայրը բացասական։Այդպիսի համակարգերը  կոչվում են  երկբևեռներ։

3․Ինչ անօրգանական  աղեր կան բջջում  ինչով  է այն պայմանավորված։

Բջջի անօրգանական նյութերից են  զանազան աղերը որոնք գտնվում են  կամ լուծված ձևով  կամ պինդ  անլուծելի վիճակում։Լուծվեղ  աղերի բացատրության մեջ կատիոններից են K-ի  Na-ի Ca-ի Mg-ի իոնները,որոնք  ապահովում են բջիջների օրինակ գրգռականությունը, իսկ շատերի համար նաև էներգիսյի ձևափոխությունը կամ կծկողականությունը։

4․Բջջու ինչ դեր են կատարում անլուծելի աղերը։

Բջջում  պարունակող  անլուծելի աղերից  են  Ca-ի ֆոսֆատը և Ca-ի կարբոնատը։ Դրանք ապահովում են համապատասխանաբար ոսկրային հյուսվածքի և  փափկամարմինների խեցու դիմացկությունը և ամրությունը։

Սպիտակուցներ, Ածխաջրեր,Լիպիդներ

1․ Որոնք են բջջի օրգանական միացությունները։

Բջջի հիմնական  օրգանական նյութերից են սպիտակուցները,նուկեինաթթուները, ածխաջրերը ինչպես նաև ճարպերը։

2․ Ինչ են կենսաբանական  պոլիմերները։

Բջջի  օրգանական նյութերից շատերը  օրինակ սպիտակուցները կամ նուկլեինաթթուները կենսաբանական  պոլիմերներ են  որոնք կազմված են  կրկնվող կառույցներից մոնոմերներից։

3․Ինչով են սպիտակուցները տարբերվում իրարից։

Սպիտակուցները տարբերվում են  միմյանցից ամինաթթուներ  թվաքանակով դրանց  տեսակներով և դասվորման  հաջորդականությամբ։

4․ Ինչպիսին է սպիտակուցների կառուցվածը։

Սպիտակուցների  կառուցվածքը բավականին բարդ է։Բոլոր սպիտակուցները բաղկացած են  O-ի  C- ի N-ի և H-ի ատոմներից։ Շատ սպիտակուցներ պարունակում են նաև ծծմբի տարբեր մետաղների երկաթի,ցինկի,պղինձի ատոմներ։

5․Ինչպիսի հատկություններ ունեն սպիտակուցները

Սպիտաուցներին բնորոշ հատկություներն են  ջրում նրանց լուծելիությունը։Նաև սպիտակուցների հատկություններից է  երկրորդային և երորդային  կառուցվածքը  պահպանող  թույլ կապերի  խախտումը  որը կոչվում է բնափոխում։

6․Ինչ է սպիտակուցի բնափոխումը

Սպիտակուցների հատկություններից է  երկրորդային և երորդային  կառուցվածքը  պահպանող  թույլ կապերի  խախտումը  որը կոչվում է բնափոխում։Դրա հետևանքով սպիտակուցը կորցնում է իր շատ հատկություններ օրինակ՝ լուծելիությունը, մատչելի է դառնում մարսողական ֆերմենտների համար։

7 Ինչ ֆունկցիա ունեն  սպիտակուցները

Բջջում և բազմաբջիջ օրգանիզմներում  սպիտակուցների նշանակությունը  պայմանվորված է նրա բազմազան և կարևոր ֆունկցիաներով։Նախ  նրանք կատարում են  կառուցվածքյին ֆունկցիա։Բացառիկ է  սպիտակուցների  կատալիզայի ֆոունկցիան։Այս ֆունկցիայով օժտված սպիտակուցները  կոչվում են ֆերմենտներ։ Սպիտակուցների փոխադրման ֆունկցիան  ապահովում է  տարբեր նյութերի՝ շրաջակա միջավայրից  դեպի բջիջ ինչպես նաև  բջջից դեպի շրաջակա միջավայր կամ էլ բջջի ներսում  մի տողից մյուսը  տեղափոխումը։

Սպիտակուցներն ունեն  նաև շարժողական ֆունկցիա։Հատուկ  կծկվող  սպիտակուցները  մասնակցում են  բջիջներին  և տարբեր  օրգանիզմներն բնորոշ բոլոր տեսկի  շարժումներին․ կենդանիների  մկաննեերի կծկմանը ,բույսերի տերևների կծկմանը։

8 Ինչ են իրենցից ներկայացնում ֆերմենտները

Ֆերմենտները կամ էնզիմները սովորաբար սպիտակուցային մոլեկուլներ, ՌՆԹ մոլեկուլներ կամ դրանց խմբեր  են, որոնք արագացնում են կենդանի օրգանիզմներում ընթացող քիմիական ռեակցիաները։ Էնզիմային ռեակցիայի ընթացքում փոխակերպող մոլեկուլները կոչվում են սուբստրատներ, իսկ կառուցվողները՝ արդյունքներ:

9Ինչ են ածխաջրերը։ Ինչ ածխաջրեր կան  բույսերի և կենդանիների օրգանիզմում

Բջջում կան ածխաջրեր կամ շաքարներ։Բույսերի բջիջները  հարուստ են ածխաջրերով  որոշ դեպքերում  դրանց պարունակությունը  հասնում է չոր նյութի զնգվածի 90%-ին իսկ կենդանիների բջիջները պարունակում են  փոքր քանակությամբ  ածխաջրեր 1-2% երբեմն մինչև 5%:Աշխաջրերը կազմված են  C-ի  O-ի  H-ի    ատոմներից։

10 Ինչով են բազմաշաքարները տարբերվում միաշաքարներից

Միաշաքար է գյուկոզը , ռիբոզը, դեզօքսիռիբոզը։Բոլոր միաշաքարները շատ լավ լուծվում են ջրում  և բոլոր միաշաքարներն օժտված են  քաղցր հաճելի համով իսկ  բազմաշաքարներն  չեն լուծվում ջրում և քաղցրահամ չեն։

11․ Որոնք  են  լիպիդների հիմնական ֆունկցիան

Լիպիդներն ունեն  կառուցողական և էներգիական ֆունկցիաներ։

Նուկլեինաթթուներ

1 Ինչ են նուկլենաթթուները

Նուկլեինաթթուները պոլիմերներ են որոնց մոնոմերները կոչվում են  նուկլեոիդներ։

2․Ինչ նուկլեինաթթուներ կան բջջում

Բջջում կան երկու տեսակի  նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուլեինաթթու և  ռիբոնուկլեինաթթու։

3 Ինչից են կառուցված նուկլեինաթթուները

Նուկլեոիդը  միացութուն է  որը կազմված է երեք նյութից  ազոտական որոշակի տեսակի հիմքից ածխաջրրից  և ֆոսֆորական թթվից։

4 Ինչով է պայմանավորված ԴՆԹ ՌՆԹ անվանումը։

ՌՆԹ-ն  կառուցվծքով  նման է   ԴՆԹ-ի մեկ  շղթային ։ ՌՆԹ-ն նուկլեոտիդնեում  ածխջուրը ոչ թե  դեզօքսիռիբոզն է այլ  ռիբոզը։Այստեղի էլ առաջանում է ՌՆԹ անունը։

5 Բջջում ինչ  ՌՆԹ-ների տեսակներ գիտեք։

Բջջում կան ՌՆԹ-ների մի քնի տեսակներ  որոնց ֆունկցիան  սպիտակուցի սինթեզի  մասնակցությունն է։Դրանք  են  փոխադրող ՌՆԹ-ները որոնք չափերով ամենափոքրն են  մյուսը տեղեկատվական ՌՆԹ-ն է  դրանք  ԴՆԹ-ից սպիտակուցի կառուցվածքի  մասին տեղեկատվությունը  փոխանցում են սպիտակուցի սինթեզի վայր։Վերջինը դա  ռիբոսոմային ՌՆԹ-ներն են  ունեն ամենամեծ մոլեկուլը  և սպիտակուցների հետ միասին ձևավորում են  ռիբոսոմներ։

6․Որոնք են նուկլեինաթթուների ֆունկցիաները

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան  սպիտակուցների  կառուցվածքի մասին  տեղեկատվության  պահպանումն է, հաջորդ սերնդի փոխանցումը  ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը։

7 Ինչու են նուկլեինաթթուներին անվանում  ժառանգական  նյութ

Նուկլեինաթթուներին է պատկանում   օրգանիզմի ժառանգական   հատկությունների պահպանման  և փոխամցման  դերը այդ պատճառով  այն անվանում եմ ժառանգական նյութ

8․Ինչ է գենետիկական ծածկագիրը

Նուկլեիանա թթուների  մոլեկուլում գաղտնագրված է  տվյալ բջջին բնորոշ  սպիտակուցների ամինաթթվայի  հաջորրդականությունների մասին տեղեկատվությունը։Կարծես կա մի ծրագիր  որը որշում է սպիտակուցի  մոլեկուլում  այս կամ այն  ամինաթթվի առկայությունը։