Առաջադրանք

Արտագրիր նախադասությունները՝ մեծատառերը թողնելով միայն անհրաճեշտ տեղերում։

41.Առավոտյան Գաբրիելը ելել էր Մուսա լեռան բարձունքը, որտեղից պարզ եռևում էին Միջերկրական ծովը, Որոնտեսի դաշտավայրը և մինչև անտիոք հասնող ալիքաձև լեռնապարը։

42.Շքեղագեղ մեծ ու պոքր Մասիսների հայացքի ներքո՝Արարատյան դաշտավայրում Հրազդան գետի ապերին, սքանչելիորեն հառնել է Հայաստանի քաղաքամայրը՝ Երևանը։

43.Կոմիտասը Շատախում, Բասենում, Լոռիում և այլուր լսեց հայաբառ, բնաշխարհիկ երգը հարկավորի, կարոտավառ շրջեց Արարատ լեռան ստորոտում, Արագածի Զմրուխտ լանջերի։

44.Արաքսի ձախ վտակ Ազատ գետի կիրճի պռնկին կանգնած գառնու ամրոցը, որ ավելի շքեղ վերաշինվել էր Տրդատ մեծի օրոք, Վարդանանց օրերում մասամբ ավերվեց ԱպիրատՎասակի ձեռքով։

45.Հնամենի գառնու ամրոցը Այրարատ նահանգի Մազազ և Ոստան գավառները միմյանցից բաժանող Գեղամա լեռների մի ոստի վրա է, որն այժմ կոչվում է Գեղարդասար իր ծոցում Ծվարած վանքի անունով;

46.Վաղնջական ժամանակներում Աղվանքի Թագավորանիստ քաղաքը բարեզարդ Պարտավն էր՝ Տրտու գետի ափին, որտեղ ալեզառդ Վաչե թագավորի հոյաշեն ապարանքն էր․Քաղաքն այժմ ավերակ է և կոչվում է Բարդա։

47.Ո՞վ էի ես Պետորբուրգի հանդիսատեսի համար․Մի հայ դերասան,ով եկել էր հեռու Կովկասից և Մակբեթ, Օթելո ու Համլետ խաղալու էր Ֆրանսերոնով։

48.Վանա Հովտի Արևելյան կողմում եռագագաթ Վարագա սարն էր երևում, Հարավում Առնոսն ու կապուտկողը, Արևմուտքում՝ Նեմրութը,Հարավ-Արևմուտքւմ՝ բարձրագահ Սիփանը։

49.Հեռվում հազիվ նշմարվում էին Մոկաց սարերը, Ռշտունանց ու Շատախի բարձրաբերձ Լեռնաշխարհը, Արևելյան Տավրոսը՝ մարաթուկ գագաթով։

Առաջադրանք

Արտագրիր՝ լրացնելով բաց թողած տառերը և կետադրելով։

Հազար ինը հարյուր տասնհինգ թվական. Վաղարշապատ. բարկ, անխնա այրող արև: Արհավիրք. գաղթականներով լեփ-լեցուն ճանապարհներ:

Հունիս ամսին Էջմիածինը լեփ-լեցուն էր անթիվ-անհամար որբ ու անտերունջ երեխաներով, Արևմտահայաստանից փախած այլ գաղթականներով: Կուչ եկած այս ու այն պատի տակ նրանք տանջալլուկ հայացքները՝ մի կտոր հաց ստանալու ակնկալությամբ, հառում էին անցորդներին: Կանայք՝ ցնցոտիավոր, բոկոտն, տնից տուն էին գնում, մուրում՝ վախվորած պարզելով դողդոջուն ձեռքերը:

Աղետալի լուրերը հասան Թիֆլիս: Թումանյանի տունը դարձել էր հավաքատեղի, ուր հավաքվում էին ազգի կարկառուն և նշանավոր զավակները, քննարկում տիրող իրավիճակը: Մեծ բանաստեղծը այդ ահասարսուռ օրերին կծկվել էր, կորցրել բնատուր զվարթությունը, վշտալլուկ դեմքին ի հայտ էին եկել նոր խորշոմներ: Իր ժողովրդի դժխեմ ճակատագիրը բզկտում էր նրա՝ ազգի ցավերով տառապող, զգայուն հոգին: Սիրտը այնտեղ էր՝ Մայր Հայաստանում:

Առաջադրանք

Փխրուն-փուխր, եզրային- եզր, ծնրադիր-ծին,լուսսավոր-լույս, անրջանք, տամկանալ-տամուկ,կատվառյուծ-կատու, լրագիր-լուր,ընչաքաղց-ինչ, գրաբար-գիր, մտավոր-միտ, արևտյան-արև, գիտակ-գիտ, իգական-իգ,կզյակ-կղզի, ոււղեկալ-ուղղի, ծուլություն-ծույլ, դեղնաթույն-դեղին, բարենպաստ-բարի, հեծելաոր-հեծել, բուրավետ-բուր, ալրացան-ալր, քրիստոնեական-քրիստոնեա, լուսապսակ-լուս

Առաջադրանք

Ներքեւում տրված բառերում գտիր հնչյունափոխությունը, վերականգնիր անհնչյունափոխ տարբերակը․ օրինակ՝ թռչուն-թիռ+իչ+ուն (ի-ը; ի-սղում)։

Փխրուն (փուխր, ու-ը, ը-սղ.), եզրային (եզր-ը սղում), ծնրադիր (ծունր, ու-ը, ը-սղ.), լուսավոր (լույս, ույ-սղում), անրջանք (անուրջ, ու-ը), տամկանալ (տամուկ, ու-սղում), կատվառյուծ (կատու, ու-վ), լրագիր (լուր, ու-ը), ընչաքաղց (ինչ, ի-ը), գրաբար (գիր, ի-ը), մտավոր (միտ, ի-ը), արեւմտյան (արևմուտք, ու-ը), գիրուկ (գեր, ե-ի), գիտակ (գետ, ե-ի), իգական (էգ, է-ի), կղզյակ (կղզի, ի-յ), ուղեկալ (ուղի, ի-ե), ծուլություն (ծույլ, ույ-ու), ակնոցավոր (ակն, ը-սղում), դեղնաթույր (դեղին, ի-սղում), բարենպաստ (բարի, ի+-ե), հեծելազոր (հեծյալ, յա-ե), քրիստոնեական (քրիստոնյա, յա-ե), լուսապսակ (լույս, ույու), ալեծուփ (ալիք, ի-ե), հեծելազոր (հեծյալ, յա-ե), բուրավետ (բույր, ույ-ու), ալրաղաց (ալյուր, յու-սղում), արնագույն (արյուն, յու-սղում)։

Արտագրիր նախադասությունները՝ մեծատառերը թողնելով միայն անհրաճեշտ տեղերում։

  1. Առավոտյան Գաբրիելը ելել էր Մուսա լեռան բարձրունքը, որտեղից պարզ երևում էին Միջերկրական ծովը, Որոտնեսի դաշտավայրը և մինչև Անտիոք հասնող ալիքաձև լեռնապարը:
  2. Շքեղագեղ Մեծ ու Փոքր Մասիսների հայացքի ներքո՝ Արարատյան դաշտավայրում Հրազդան գետի ափերին, սքանչելիորեն հառնել է Հայաստանի քաղաքամայրը՝ Երևանը:
  3. Կոմիտասը Շատախում, Բասենում, Լոռիում և այլուր լսեց հայաբառ, բնաշխարհիկ երգը հերկվորի, կարոտավառ շրջեց Արարատ լեռան ստորոտում, Արագածի զմրուխտ լանջերին:
  4. Արաքսի ձախ վտակ Ազատ գետի կիրճի պռնկին կանգնած Գառնու ամրոցը,որ ավելի շքեղ վերաշինվել էր Տրդատ Մեծի օրոք, Վարդանանց օրերում մասամբ ավերվեց ապիրատ Վասակի ձեռքով:
  5. Հնամենի Գառնու ամրոցը Այրարատ նահանգի Մազազ և Ոստան գավառները միմյանցից բաժանող Գեղամա լեռների մի ոստի վրա է, որն այժմ կոչվում է Գեղարդասար իր ծոցում ծվարած վանքի անունով:
  6. Վաղնջական ժամանակներում Աղվանքի թագավորանիստ քաղաքը բարեզարդ Պարտավն էր՝ Տրտու գետի ափին, որտեղ ալեզարդ Վաչե թագավորի հոյաշեն ապարանքն էր: Քաղաքն այժմ ավերակ է և կոչվում է Բարդա:
  7. Ո՞վ էի ես Պետերբուրգի հանդիսատեսի համար, մի հայ դերասան, որ եկել էր հեռու Կովկասից և Մակբեթ, Օթելլո ու Համլետ խաղալու էր Ֆրանսերենով:
  8. Վանա հովտի արևելյան կողմում եռագագաթ Վարագա սարն էր երևում, Հարավում՝ Առնոսն ու Կապուտկողը, արևմուտքում՝ Նեմրութը, Հարավ-արևմուտքում՝ բարձրագահ Սիփանը:
  9. Հեռվում հազիվ նշմարվում էին Մոկաց սարերը, Ռշտունյաց ու Շատախի բարձրաբերձ լեռնաշխարհը, Արևելյան Տավրոսը՝ մարաթուկ գագաթով:

Փակագծերը բացելով՝ արտագրիր բառերը՝ գրելով բաղադրիչները միասին, անջատ կամ գծիկով։

  1. Ոչ-ոք, մուգ կարմիր, ճյուղից ճյուղ, ալան-թալան, հարավարևմտյան:
  2. Ամեն ոք, այրուձի, աչքով-ունքով, ըստ այնմ, ամառ-ձմեռ:
  3. Ցմահ, հինգ-վեցերորդ, խոսքի մաս, ցուցահանդես-վաճառք, խուլ-համր:
  4. Ճակատ-ճակատի, ծանր-ծանր, ցտեսություն, հեռու-մոտիկ, միտք անել:
  5. Մեջբերում, կանաչ-կարմիր, սարեսար, մեկ-մեկ, առ այն:
  6. Ի զեն, ոտքից գլուխ, գողեգող, հաց-մաց, իննսունամյա:
  7. Աղմուկ-աղաղակ, հօդս ցնդել, խելք խելքի տալ, հյուսիսարևմտյան, հաշվեգետ:
  8. Կամաց-կամաց, քառասունհինգամյա, փայտփորիկ, ոտքի ելնել, ուտող-խմող:
  9. Քաղցր-մեղցր, շուրջպար, առայժմ, դռնեդուռ, սարից սար:
  10. Տուն-թանգարան, բաց կանաչ, կաս կարմիր, միջօրե, արագընթաց:
  11. Քսան-երեսուն, Սայաթ-Նովա, գլուխ-գլխի, քարեքար, ի սրտե:
  12. Ֆրանս-պրուսական, գիտխորհուրդ, ձեռքից ձեռք, երեք հազար, հողմաղաց:
  13. Ինչ-ինչ, բերնեբերան, բաց դեղին, հինգ-վեց, տանուտեր:
  14. Ափեափ, քահ-քահ ծիծաղել, ուրախ-զվարթ, ի հեճուկս, գլուխկոտրուկ:
  15. Ուր որ է, մանր-մունր, գիշանգղ, մինչև իսկ, առատ-առատ:
  16. Աշխարհից աշխարհ, ակաս-պակաս, ոտքից գլուխ, երկրե երկիր, հինգհարյուրամյա:
  17. Սեփ-սև, երկրից երկիր, ազգօգուտ, աշխարհեաշխարհ, աղի-լեղի:
  18. Նար-Դոս, ըստ իս, փոխգնդապետ, երեսունութ, ձեռքից ձեռք:
  19. Քուլա-քուլա, հյուրընկալություն, թեթև քաշային, ծայրից ծայր, հորոտ-մորոտ:
  20. Օրնիբուն, տեղի-անտեղի, օրոր-շորոր, առնվազն, մեն-միայն:
  21. Կարել-կարկատել, քաջառողջություն, ի նշան, ավել-պակաս, մուսալեռցի:
  22. Հազիվ թե, վաթսունամյակ, անցած-գնացած, ազատ-արձակ, հարյուր մեկ:
  23. Ձյուն-ձմեռ, վառ կարմիր, բերանբաց, վեց հարյուր, արծաթերանգ:
  24. Կիլովատտ ժամ, միտք անել, կինոաստղ, գիշերուցերեկ, գլուխ գլխի:
  25. Կենացմահու, դեմ տալ , գանգոսկր, ըստ այսմ, բեռով-բարձով:
  26. Հարավամերիկյան, հուր-հրեղեն, ամեն մեկը, դուրս գցել, թոռնորդի:
  27. Ծովից ծով, դուրս հանել, վառ կարմիր, հետպատերազմյան, առևտուր:
  28. Ունկնդիր, քարից քար, ըստ կարելվույն, այսօր-վաղը, բացօթյա:
  29. Կռել-կոփել, հյուսիսկովկասյան, հավուր պատշաճի, բարձիթողի, դափ-դատարկ:
  30. Լույս ընծայել, առմիշտ, մերօրյա, բաժան-բաժան, դուռ-լուսամուտ:
  31. Առնվազն, ծվեն-ծվեն, ափեափ, ափհանում, բերանբաց:
  32. Խառնիխուռն, գիտահանրամատչելի, տասը-քսան, երանի թե, երկու-երրորդ:
  33. Աշխարհեաշխարհ, քաղաքից քաղաք, հայ-վրացական, երանգ-երանգ, ի շահ:

Առաջադրանք

Արտագրիր՝ մեծատառերը թողնելով անհրաժեշտ տեղերում։

Անցնելով հոյակերտ Զվարթնոցը՝ քաղաքամայր Վաղարշապատից Դվին տանող ճանապարհով որ շինել էր Խոսրով թագավորը և բարեկարգել էր Արշակ երկրորդը գնում էին երկու հայ գուսան։

Հեռվում՝ հորիզոնի վրա բազմել էին Լոռվա սիգապանծ լեռնագագաթները՝ Լալ Վարը, Չաթինը, Սևխաչը, Լեջանը։

Տասնինը տարեկանում Եղիշե Չարենցը գրել է <<Աթիլլա>>, <<Լուսամփոփի պես աղջիկ>>, <<Ում եմ երգում>>, <<Հարդագողի ճամբորդները>> գլուղգործոցները։

Քսաներեքամյա Չարենցի գրչով են ստեղծվել <<Երգ ժողովրդի մասին>> պոեմը << Էմալե պրոֆիլը ձեր>> և <<Փողոցային պչրուհուն>> շարքերը․ <<Ողջակիզվող կրակ>> գիրքը և բազմաթիվ ընտիր բանաստեղծություններ։

Չարենցի << Դանթեական առասպելի>> մասին <<Մշակ>> թերթում իր խոսքն է ասել Գարեգին Լևոնյանը․ իսկ <<Սոման >> գրախոսել է Հարություն Սուրխաթյանը

Առաջադրանք

1. Բառարաններից գտիր և գրիր ձու, ատամ, շտապել, ուղղել, մոտ, մեխ, քաղցած, պանթեիզմ, սկլերոզ, բանկ, դեմագոգ բառերի արևմտահայերենը։

Ձու – հավկիթ

Ատամ – ակռա

Շտապել – աճապարել

Ուղղել – շտկել

Մոտ – քով

Մեխ – գամ

Քաղցած – անոթի

Պանթեիզմ – բնապաշտություն

Սկլերոզ – կարծրախտ

Բանկ – դրամատուն

Դեմագոգ – ամբոխավար

2․ Արևելահայերեն փոխադրիր տրված հատվածը.

Հազար ութը հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշեր՝ քանիին, սեպտեմբերի երեսունը մեկին,― ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի,― երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած՝ նավակե մը յուր սնդուկները հանել կաշխատեր։

Կը տեսնեք՝ որչափ պարզությամբ սկսա։ Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով և անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախելու համար չըսի, թե նույն օրն սաստիկ հով մը կար, թե տեղատարափ անձրև կուգար, թե խառն բազմություն մը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակը կը վազեր, թե ոստիկանությունն աղջիկ մը ձերբակալած էր և այլն խոսքեր, որովք վիպասաններն կսկսին միշտ իրենց վեպերը։ Ես ալ կրնայի ըսել այս ամենը, բայց չըսի, որովհետև նույն օրն ոչ հով կար, ոչ անձրև, ոչ խուռն բազմություն և ոչ ձերբակալված աղջիկ մը։

Արդ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որ ժամանակակից դեպք մ՚ է։

Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետ և բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել․ անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ․ Հ․ Վարդովյան[1] հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։

Հազար ութ հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշում՝ քանիսին, սեպտեմբերի երեսունմեկին,- ներեցե՛ք, երեսունին պիտի ասեի, քանի որ սեպտեմբերը երեսուն օր միայն ունի, – երկար և ընդարձակ մի թիկնոցի մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մի մարդ, որ Տրապիզոնի շոգենավից նոր էր դուրս եկել, Ղալաթիայի նավամատույցի վրա կանգնած՝ մի նավակից իր սնդուկները (ճամպրուկները) հանել էր փորձում։

Տեսնում եք՝ որքան պարզությամբ սկսեցի։ Պատմությանս՝ հետաքրքրական լինելու ջանքով և դրանից մի քանի հարյուր օրինակ ավելի ծախելու համար չասացի, որ նույն օրը սաստիկ հով էր, որ տեղատարափ անձրև էր գալիս, որ խառը մի բազմություն հետաքրքրությամբ դեպի Ղալաթիայի հրապարակ էր վազում, որ ոստիկանությունը մի աղջկա էր ձերբակալել և այլ խոսքեր, որոնցով վիպասանները միշտ սկսում են իրենց վեպերը։ Ես էլ կարող էի ասել այս ամենը, բայց չասացի, որովհետև նույն օրը ո՛չ հով կար, ո՛չ անձրև, ո՛չ խուռն բազմություն և ո՛չ ձերբակալված մի աղջիկ։

Հետևաբար, առանց կասկածելու հավատացե՛ք պատմությանս, որ ժամանակակից մի դեպք է։

Այս ճամփորդն օժտված էր մի զույգ խոշոր և սև աչքերով, մի զույգ հաստ, սև և երկար ունքերով, մի զույգ մեծ ականջներով և մի զույգ քթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քթով, թեպետ և բայց մի զույգ քթերի տեղ կարող էր ծառայել, դրա մեծությունը սխալացրեց ինձ։ Ուներ այնպիսի մի նայվածք, որին եթե Հ․ Վարդովյանը հանդիպեր իր աչքերով, կհարցներ այդ մարդուն․ «Ամսական ի՞նր կուզես՝ թատոնումս ապուշի դեև կատարելու համար»։

Հայագիտություն

Կարդա՛ հայագիտության մասին։

Բ պարբերաշրջանից գտիր և գրիր բլոգումդ այն աշխատությունները, որոնք հայագիտության համար նշանակալից են եղել։

Հայագիտության համար նշանակալից են եղել այս աշխատությունները՝ «Հանդես ամսօրյա»-ն Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1-2, 1749-69), ապա և Մ. Ավգերյանի, Գ. Ավետիքյանի, Խ. Սյուրմելյանի «Նոր Հայկազեան բառարանը», Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784» եռահատորը, Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց…» մատենաշարը, Ս. Ագոնցի և Ղ. Ինճիճյանի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» երկը:

Գ պարբերաշրջանից դուրս գրիր ոչ հայ հայագետների անունները, տեղեկություններ փնտրիր նրանց մասին և գրառիր քո բլոգում։

Հայագիտությունը ուսումնասիրվել է ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի մարդկանց կողմից: Ուսումնասիրվել են Անտուան Մեյենը, Վ. Լանգլուանը, Ֆ.Մակլերը, Հայնրիխ Հյուբշմանը, Ֆ. Կոնիբերը, Յոզեֆ Մարկվարտը, Մ. Նիկոլսկինը, Յու. Սմիռնովը, Բ. Տուրաևը, Վ. Բարտոլդը, Վ. Բոլոտովը և այլն:

Հայնրիխ Հյուբշմանն ծնվել է հուլիսի 1, 1848 թ. գերմանացի լեզվաբան, հայագետ և իրանագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1872 թ.)։ Հյուբշմանն ավելի մանրամասն հետազոտության է ենթարկել հայերենի հնչյունական, քերականական համակարգերը և բառապաշարը։

Անտուան Մեյեն ծնվել է 1866թ. Ֆրանսիացի լեզվաբան, հայգետ, լեզվաբան,սլավոնագետ,հասարակական գործիչ:1885-1889 թթ.-ին սովորել է Սորբոնի համալսարանում։ 1890-1891 թթ.-ին եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, աշակերտել Հակովբոս Տաշյանին, նրանից սովորել է գրաբար։ Մեյեն գրել է «Հին հայերենի տարրական դասընթաց» դասագիրքը։

Դ պարբերաշրջանից դուրս գրիր հայագիտական 3 ամսագրի անուն, տեղեկություններ գտիր դրանց մասին։

«Լրաբեր հասարակական գիտությունների» հիմնադրվել 1940 թվականին: Խմբագիրներն են՝ Ս. Կարապետյան, Հ. Բատիկյան, Խ. Մոմջյան, Մ. Ներսիսյան, Հ. Օրբելի, Ա. Հովհաննիսյան, Ծ. Աղայան, Գ. Ստեփանյան, Հ. Ասլանյան, Գ. Աբով, Հ. Ինճիկյան, Վ. Միքայելյան

«Պատմա-բանասիրական հանդես»-ը հիմնադրվել 1958 թվականին, հիմնադիր խմբագիրը Մկրտիչ Ներսիսյանն է եղել: Նրա մահից հետո փողարինել է ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը։ 2006 թվականից Սարգիս Հարությունյանն է փողարինել։

Էսսե գրիր հայագիտության մասին սովորած-բացահայտածիդ մասին։

Ուսումնասիրելով Հայագիտությունը, ես հասկացա, որ մեր լեզուն յուրահատուկ և հարուստ լեզու է, ինչը մենք պետք է պահենք:

Տնային աշխատանք

Տեղեկություններ գտիր հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին։ Գտիր հայերենի տեղը։ Գտիր հայերենին ցեղակից լեզուները։ Հետևություն արա հնդևրոպական լեզվաընտանիքի մասին, դրանից առաջացած լեզուների մասին։ Հետևությունդ գրառիր բլոգում։

Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսող ժողովուրդները տարածված են Եվրոպայի մեծ մասում, ինչպես և և Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի զգալի մասում։ Հայերենը հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է։ Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն (գրաբար), միջին (կիլիկյան) հայերեն, աշխարհաբար։ Աշխարհաբար հայերենն իր հերթին բաժանվում է երկու խմբերի՝ արևմտահայերեն և արևելահայերեն:

Լրարցու բաց թողած տառերը և կետադրիր. Մեկնաբանիր կետադրությունդ։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարզ սաղավարտ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը բազպանները սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտկավոր կոշիկները։ Ծանր սուրըարծաթազ-ծ պատյանով ըստ ամենայնի լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։

Երբ ամենքը իրենց լտեղերը վռնեցին իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին խրոպտ ձայնով խոսեց

Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ սիրելի զինակիցներ մեր քաջազն արքան Աշոտ Երկաթը անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինյև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

Հայերի Մասնակցությունը Երկրորդ Համաշխարային Պատերազմին

Lեհաստանի վրա 1939-ի սեպտեմբերի 1-ին ֆաշիստական Գերմանիայի հարձակումով սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն ավարտվել է 1945-ի սեպտեմբերի 2-ին’ Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությամբ:

Թեև Երկրորդ աշխարհամարտն անմիջապես չի ընթացել Հայաստանի տարածքում, ավելի քան 600 հազար հայ մասնակցություն է ունեցել գրեթե բոլոր ռազմաճակատներում: Պատերազմի սկսվելու պահին Կարմիր բանակում ծառայել է շուրջ 60 հազար հայ, որոնցից 40 հազարը’ Հայաստանից: Հետագա զորահավաքներով նրանց թվաքանակը հասել է շուրջ 500 հազարի (300 հազարը’ Խորհրդային Հայաստանից): Միայն ԼՂԻՄ- ից գործող բանակ է զորակոչվել 45 հազար հայ, որոնցից 22 հազարը զոհվել են: Իսկ Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է ավելի քան 600 հազար հայ. 200 հզ-ը զոհվել են: Կազմվել են բազմաթիվ հայկակն դիվիզիաներ, որոնցից նշանավոր են 261(պանել է ԽՍՀՄ-ի սահմանը Թուրքիայի հարձակումից), 406(հրաձգային դիվիզիա), 89(հասել է Բեռլին) և այլն:

06.04.2021

  1. Կետադրիր տեքստը։ 

Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։ (բարդ ստորադասակա) Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը, նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ (բարդ համադասական): Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ (բարդ ստորադասական) Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ (բարդ ստորադասական) Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ (բարդ ստորադասական) Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին, տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

2. Գտիր բարդ նախադասությունները, որոշիր տեսակները։

  • Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։

Մարկոս Անտոնիոսը – ենթակա

Սկսում է – ստորոգյալ

Հռոմեացի – որոշիչ

Զորավար – ուղիղ խնդիր

Տիրելով Լիբիային և Եգիպտոսին – դերբայական դարձված, պայմանի պարագա

Զորքով – միջոցի խնդիր

Մեծաքանակ – որոշիչ

Իր – հատկացուցի

Արշավանք – ուղիղ խնդիր

Պարթևների դեմ – հանգման խնդիր

  • Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը, նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։

Արարիչը – ենթակա

Կուտակել էր – ստորոգյալ

Անտոսնիոսի մեջ – տեղի պարագա

Մահկանացուներին բնորոշ – որոշիչ

Բոլոր – որոշիչ

Այպանելի – որոշիչ

Գծերը – ուղիղ խնդիր

Նա – ենթակա

Ուխտադրուժ էր, արնախում, փառասեր – ստորոգյալ

  • Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։

Ինքնահավան, ամբարտավան – որոշիչ

Այրը – ենթակա

Ճողոպրում է, հասում – ստորոգյալ

Հայաստան – տեղի պարագա

Մի, լավ – որոշիչ

Ջարդ ստանալով – ձևի պարագա

Պարթևներից – անջատման խնդիր

Զորքերի – հատկացուցիչ

Փրկված – որոշիչ

Մնացորդներով – միջոցի խնդիր

Մի կերպ- ձևի պարագա

Խուճապահար – ձևի պարագա

Օթևան խնդրելով – պատճառի պարագա

Հայոց – որոշիչ

Արքա – ուղիղ խնդիր

Արտավազդից – անջատման խնդիր

  • Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։

Լիներ – ստորոգյալ

Դիվանագետ – ուղիղ խնդիր

Խորամանկ – որոշիչ

Թագավորը – ենթակա

Հայոց – որոշիչ

Մի, վճռական – որոշիչ

Կհասցներ – ստորոգյալ

Հարված – ուղիղ խնդիր

Կջախջախեր – ստորոգյալ

Վերջնականապես – ձևի պարագա

Թշնամուն – հանգման խնդիր

Վաղեմի – որոշիչ

Դաս տալով – միջոցի խնդիր

Նրա – հատկացուցիչ

Հաջորդներին – հանգման խնդիր

  • Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։

Չի ջախջախում – ստորոգյալ

Թշվառականին – հանգման խնդիր

Մազաուրծ – որոշիչ

Լինելով բանաստեղծ – որոշիչ

Կարեկցանքի, վեհանձնության – հատկացուցիչ

Մարմնացում – ուղիղ խնդիր

Մարդկային – որոշիչ

Տալիս է – ստորոգյալ

Ապաստան – ուղիղ խնդիր

Կերակրում – ստորոգյալ

Զորքի – հատկացուցիչ

Ամբողջ ձմեռ – չափի պարագա

Սովալլուկ – որոշիչ

Մնացորդներին – հանգման խնդիր