Կրոնը հավատքների և գործելակերպի միասնական համակարգ է ՝ կապված սրբազան բաների հետ:
Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։ Հայտնի են կրոնի ծագման բազմաթիվ մեկնաբանություններ։ Աստվածաբանությունը և իդեալիզմը քարոզում են որ կրոնը բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից։ Աթեիստները ասում են, որ ոչ թե կրոնն է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ կրոնը։ Հայ առաջավոր մտածողները նույնպես գտնում էին, որ կրոնի երկրային ծագում ունի։ Միքայել Նալբանդյանը պնդում էր, որ կրոնը տգիտության և սարսափի արդյունք է, իսկ Ստեփանոս Նազարյանի կարծիքով՝ բնական երևույթները ճիշտ չհասկանալու։ Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ։
Համաշխարհային հինգ կրոններն են՝ Արևապաշտությունը, Զրադաշտականությունը, Բուդդայականությունը, Քրիստոնեությունը և Մահմեդկանությունը։
Արևապաշտությունը-ը համաշխարհային կրոնադիցաբանական համակարգ է։ Հնագույն ժամանակներից Արևը եղել է երկրպագության առարկա և աստվածացվել է տարբեր ժողովուրդների կողմից։
Զրադաշտականություն-ը աշխարհի ամենահին գործող կրոններից մեկը։ Միաստվածային կրոն է, հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա՝ կանխատեսելով չարի վերջնական ոչնչացումը։
Բուդդայականություն-ը րենից ներկայացնում է դհարմա՝ ներառելով սովորույթների, հավատների ու հոգևոր գործառույթների համակարգ, որը հիմնված է գլխավորապես Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։
Քրիստոնեություն-ը միաստվածային կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։
Մահմեդականություն-ը միաստվածային կրոն է, որի համաձայն կա միայն մեկ աստված՝ Ալլահը, և Մուհամմադը աստծու մարգարեն է: Այն աշխարհի երկրորդ ամենամեծ կրոնն է 1.8 միլիարդ հետևորդներով։ Աշխարհի բնակչության 24%-ը առավել հայտնի են որպես մուսուլմաններ:
Տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոնների մեջ մտնում են Մոգությունը, Կախարդությունը, Ոգեպաշտությունը, Տոտեմիզմ, Ֆետիշիզմը և Անիմիզմը։
Ազգային կամ մեկ էթնիկական կազմըավորմանը վերաբերող կրոնների մեջ են մտնում Միթրաիզմը, Զերվանիզմը, Մազդեիզմը, Հինդուիզմը, Հուդայաիզմը, Ջայնիզմը և Սինտոյիզմը։
Իր շատ հատկանիշներով կրոնը կապվում է իդեալիզմի հետ սակայն այսօր անհամատեղելի չէ գիտական մտածողության հետ։ Ժամանակակից զարգացած աշխարհում պայմաններ են ստեղծվում մարդկանց գիտակցությունը կրոնական հայացքներից ազատելու համար։ Այս գործում խոշոր դեր ունի նաև նյութական՝ իրատեսական դաստիարակությունը։