Հոգատարության Օր

Այսոր մենք այցելել էինք հարավային դպրոցը՝ հոգատարության օրվան մասնակցելու համար։ Երեխաները պատրաստել էին տարբեր թխվացքներ, ուտեստներ և ըմպելիքներ, որոնք նրանք վաճառում էին, որպեսզի հավաքած գումարը ուղարկեին զինվորների ընտանիքներին։

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների բաց ժողովի հայտարարությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հարգելի վարչապետ

Ձեր աշխատակազմի ղեկավարի 2020-09-01 № 02/11.7/41001-2020 գրությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին տրված ՀՀ վարչապետի հանձնարարությունը «ներկայացնել Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմավորելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Ժամկետը՝ 5 օր» կատարված չէ։ Այն դեպքում, որ այդ հանձնարարությամբ սեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և կրթահամալիրը միասին պատրաստել են կառավարության որոշման նախագիծը, դրան կցվող փաստաթղթերը։ Առ այսօր կրթահամալիրի կառավարման մարմինների կողմից 2020թ. հունիսի 10-ին ներկայացված առաջարկին՝ կրթահամալիր ՊՈԱԿ-ը պետական հիմնադրամի վերածելու մասին, ՀՀ կառավարությունը լուծում չի տվել, չի ապահովել իրավական-կազմակերպական ձև ընտրելու՝ կրթահամալիր կազմակերպության իրավունքը։ Պնդում ենք, որ դրանով այս փուլում վտանգվում է կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի զարգացման շարունակականությունը։

Պետական այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրեր մշակելու, կազմակերպելու և տարածելու համար 1989թ. ստեղծված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը՝ բլեյան դպրոցը, այսօր նրա հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը չի ղեկավարում։ Ավելին՝ նա զրկված է այդ հնարավորությունից։ Ինչո՞ւ. չի՞ կարող, արժանի չէ՞, թե՞… Այս հարցը արդեն երկար ժամանակ տանջում է սեբաստացի կրթական մեծաքանակ համայնքին, նրա մեծուփոքրին։ Սա միջամտություն է կրթահամալիրի ինքնավարությանը. իր ստեղծման պահից սեբաստացի կրթական համայնքն իր կրթահամալիրի կառավարման խորհրդի միջոցով ինքն է որոշել հեղինակային մանկավարժության, ստեղծագործական հավաքանու, կազմակերպության ղեկավարին։ Այլ կերպ չի կարող լինել։ Հեղինակային մանկավարժությունը անձի, այդ նպատակով ստեղծված հաստատության, նրա հավաքանու ստեղծագործությունն է. չի կարող այդպես չհամարվել։ Ոտնահարված է հեղինակի բացառիկ իրավունքը։ 

Կրթահամալիրի իրավական-կազմակերպական ձևը փոխելու՝ կրթահամալիրի հիմնավորված առաջարկը կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարության իրավասության հարց է։ ԿԳՄՍ նախարարի կարծիքը նպատակահարմարության մասին կարող է օգտագործվել աշխատողի հարց լուծելիս։

Ձեզ ենք ներկայացնում սեբաստացի բաց համայնքում սկսված «հանրաքվեի»՝  համընդհանուր հարցման թերթիկը։ Առաջարկում ենք մասնակցել հարցմանը՝ որպես սեբաստացի սովորողների ծնող, կրթահամալիրի բարեկամ։ Եվ հրավիրում ենք Ձեզ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19։00, սեբաստացի կրթական բաց համայնքի ամենշաբաթյա առցանց, բաց հանդիպմանը. մենք Ձեզ հարցեր ունենք։

  1. Ե՞րբ է հիմնադրվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից։

2. Պետական ո՞ր մարմինն է եղել հիմնադիրը։

Աշոտ Բլեյանը։

3. Ինչո՞ւ ենք հիմնադրամի վերակազմավորվելու համար դիմում Վարչապետին։

Դիմում ենք հիմնադրամ դառնալու թույլատրություն ստանալու համար։

4. Ի՞նչ եք կարծում՝ «Մխիթար Սեբաստացի» համայնքը՝ սովորողով, դասավանդողով, շրջանավարտերով, ընկերներով, ծնողներով, բարեկամներով և այլն, հզո՞ր է բավարար չափով, որ իր որոշումները իրականացնի։

Կրթհամալիրը հզոր է, որովհետև շրջապատված է այնպիսի մարդկանցով օվքեր պատրաստ են օգնել կրթահամալիրին։

5. Լրացրեք հանրաքվեի հարցաթերթիկը։

Առցանց աշխատանքի առանձնահատկություններ

Արդեն երկրորդ շաբաթն է, որ մենք աշխատում ենք առցանց: Լավ է, որ այդպիսի հնարավորություն ունենք, սակայն երբեմն ունենում ենք նաև դժվարություններ: Առցանց աշխատանքի առավելություններից մեկն այն է, որ մենք ավելի շատ ժամանակ ենք ստանում հանձնարարությունները կատարելու համար, քանի որ ամբողջ օրը ազատ ենք: Դրա հետ մեկտեղ՝ թերությունն այն է, որ մենք չենք կարողանում մեր ուզած հարցն ուղղել ուսուցչին, եթե դժվարանում ենք որևէ առաջադրանք կատարելիս: 
Մենք շարունակում ենք աշխատել WordPress- ի և Outlook- ի օգնությամբ, ինչպես դպրոցում՝ առկա կրթության ժամանակ: Տեղեկություններ հավաքելու համար մենք նաև օգտագործում ենք Google- ը:
Առցանց գործողությունները կազմակերպվում են հեռանկարների միջոցով, որը ուսուցիչներն օգտագործում են աշակերտներին էլեկտրոնային փոստով իրենց առաջադրանքները ուղարկելու համար:
Այս ընթացքում էլ ավելի ենք հմտանում համակրգչով աշխատելուց:

Կողբավան կամ մեկ փողոց ունեցող գյուղ

Կողբավան գյուղը հարուստ չէ, գրեթե յուրաքանչյուր տան բակում ծառերի չոր ճյուղեր են թափված: Այնտեղ գրեթե բոլորը զբաղվում են անասնապահությամբ, որովհետև տեղանքը հարմար է, բացի այդ, դրանով լուծում են ձմռան վառելիքի հարցը: Կողբավանցիները ձմռանը աթար են վառում, քանի որ գյուղը գազիֆիկացված չէ:

Կողբավանում կա 178 մարդ, սակայն, փաստացի ավելի քիչ են ապրում: Բնակչության մի մասը գնում է արտագնա աշխատանքի ու սեզոնին  վերադառնում: Ամբողջ գյուղը տարածվում է մեկ փողոցի վրա: Ընդամենը 35 տուն կա գյուղում: Կողբավանում գրեթե ոչինչ չկա:

Գյուղը մինչ օրս չունի խմելու ջուր: Այն տարաներով բերվում է հարևան Երվանդաշատ համայնքից, և այդ ծախսերը հոգում է գյուղապետարանը: 

Կողբավանում նույնիսկ խանութ չկա: Երբ գյուղի միակ փողոցի բնակիչները ավտոմեքենաներով գնում են հարևան գյուղի կամ 33 կմ հեռավորության վրա գտնվող Արմավիր քաղաքի խանութներ, տեղյակ են պահում հարևաններին, որպեսզի անհրաժեշտության դեպքում վերջիններիս համար էլ առևտուր անեն:

«Արատես եռօրյա ճամբար»

Այս տարվա ուղևորությունը դեպի Արատես շատ հետաքրքիր և ուրախ անցավ: Ես շատ ընկերներ ձեռք բերեցի և ավելի մտերմացա նրանց հետ ՝ ում արդեն ճանաչում էի: Գնացինք շատ արշավների և հետազոտեցինք Արատեսի տարբեր մասեր: Ամեն օր, խարույկի շուրջ նստած, խոսում էինք և երգում: Գնացինք գետը և լողացանք, ինչպես նաև քայլեցինք տասնչորս կիլոմետր ՝ ջրվեժ հասնելու համար: Վերադարձի ճանապարհին կանգ առանք Սևանա լճի ափին և շատ լուսանկարվեցինք: Ես հիանալի ժամանակ անցկացրեցի Արատէսի եռօրյա ճամբարում և հաճույքով նորից կգնամ այնտեղ:

Իմ մասին

Իմ անունը Անահիտ Ավետիսյան է և ես տասնչորս տարեկան եմ: Ես շատ լավ եմ տիրապետում անգլերեն և ռուսերեն լեզուներին: Ծնվել եմ Հայաստանում և հինգ տարի այստեղ դպրոց եմ հաճախել, որից հետո տեղափոխվել եմ ԱՄՆ: Ամերիկայում ես երեք տարի եմ սովորել, այնուհետև հետ եմ եկել
Հայաստան: Ես պատրաստվում եմ հաճախել «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիրի ավագ դպրոց: Ուսուցիչները շատ բարի են և փորձում են հնարավորինս օգնել աշակերտներին: Այստեղ քննարկում ենք հետաքրքիր թեմաներ և տարբեր կարծիքներով ենք կիսվում: