Ազգային շահ

1. Մամուլում քաղաքական գործիչների ելույթներում, առօրյա խոսակցության մեջ հաճախ գործածվող արտահայտություն է <<Ազգային շահը>>: Այդ հասկացության իմաստը հասկանալու համար նախ պառզաբանենք դրա առաջին բաղադրիչը՝ ազգը: Ազգ հասկացության որոշ հատկանիշներ հաճախ հասարակական-քաղաքական հնչեղություն են ստանում: Շահ բառը կարելի է մեկնաբանել որպես օգտակար, լավագույն: Այսպիսով՝ <<ազգային շահ>> հասկացությունը ցույց է տալիս, թե իչ է օգտակար և լավագույն որևէ երրի համար և երրի ներսում, և մյուս պետություերի հետ ունեցած հարաբերություններում:

2. Յուրաքանչյուր երկիր իրենից ներկայացնում է յուրօրինակ արժեքների, ազգային շահերի, աշխարհագրական յուրահատուկ դիրքի ու ներպետական տնտեսական համակարգի բնութագրիչների, սոցիալական ու քաղաքական գործընթացների, մշակութային ու ազգային առանձնահատկությունների, ավանդույթների ու սովորույթների մի հավաքական ամբողջություն, որն անքակտելիորեն կապված է միջազգային գործընթացների հետ և պարբերաբար զարգացում է ապրում:

Միջազգային իրավունքներ

Միջազգային իրավունքը, պետությունների, ազգերի և կազմակերպությունների միջև ընդունված վարքագծի կանոնների ամբողջությունն է։ Տարբերվում է ազգային իրավական համակարգերից նրանով, որ միջազգային իրավունքը կապ չունի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, փոխարենը՝ վերահսկում է կազմակերպությունների և պետությունների հարաբերությունները։ Միջազգային իրավունքը կոչված է ապահովելու պետական և հասարակական հարաբերությունների կայունությունը։ Որպես իրավունքի տեսակ՝ միջազգային իրավունքը ձևավորվել է պետությունների առաջացման գործընթացին զուգահեռ։ Միջազգային իրավունքի ծագման գլխավոր նախադրյալը ոչ թե պետության կամքն է, այլև մարդկության նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարման անհրաժեշտությունը։ Հենց այս ամենով է պայմանավորված այն հանգամանքը, որ մարդկային հասարակությանը առանց միջազգային իրավունքի գերակայության գոյություն ունենալ չի կարող։ Միջազգային իրավունքը անմիջական ներգործություն ունի իրավագիտության, հասարակագիտության և միջազգային հարաբերությունների բնագավառների վրա։ Միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը կատարում է կոորդինացնող դեր՝ սահմանելով բոլոր պետությունների համար համընդհանուր վարքագծի կանոններ։

Ստրկատիրական հասարակարգում Իրավունքի սուբյեկտներ են համարվել միայն ազատները։ Նրանց իրավունքների ծավալը որոշվել է քաղաքացիությամբ, սեռով, սոցիալական դրությամբ։ Ֆեոդալական հասարակարգում սահմանափակ իրավունակություն ունեին սոցիալական ցածր խավի ներկայացուցիչները։ Սոցիալիստական երկրներում բոլոր քաղաքացիները, անկախ սեռից, ռասայական և ազգային պատկանելությունից, ունեն հավասար իրավունակություն։

Իրավական պատասխանատվությունը դա մի երկրի իրավական ապահովվությունն է։ Երկրին “օգնում են” քանի-որ թշնամին ագրեսոր է հանդիսանում։

Քաղաքական պատասխանատվության և նյութական պատասխանատվության տեսակները երկուսն են՝ իրավաբանական եւ փաստական հիմքերը: Պատասխանատվության իրավաբանական հիմքերը  իրավաբանորեն պարտադիր միջազգային իրավական ակտերի համակցությունն է, որոնց հիման վրա որոշակի վարքագիծը որակվում է որպես միջազգային իրավախախտում:

Պետության կառուցակարգի սկզբունքներ

Պետության կառուցակարգի սկզբունքները ելեկետային դրույթներ են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության հիմնական, առանցքային մոտեցումները։ Դրանք են՝ մարդու իրավունքների գերակայությունը, ժողովրդաիշխանությունը, իշխանությունների բաժանումը, օրինականությունը, հրապարակայնությունը և թափանցիկությունը, արհեստավարժությունը։

Ըստ իրենց կողմից իրականացվող խնդիրների պետական մարմինները բաժանվում են երեք խմբի՝ օրենսդիր, գործադիր, իրավապահպան։ Ըստ որոշումների ընդունման եղանակի պետական մարմինները լինում են կոլեգիալ և միանձնյա։ Ըստ պետական մարմինների ստորակարգության մեջ գրաված դիրքի պետական մարմինները լինում են կենտրոնական և տեղական։

Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերը։ Արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական։ Ժողովրդավարական-ազատական ռեժիմը ենթադրում է մարդու բնական իրավունքների լայն շրջանակ, իրավական օրենքի գերակայություն, իշխանությունների բաժանում, գաղափարական ու քաղաքական բազմաձևության հաստատում, ժողովրդաիշխանության իրականացում, պետական իշխանության գործունեության նկատմամբ հասարակական հսկողություն։

Արտաքին քաղաքականություն

1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։
2․ Որո՞նք են պետության արտաքին գործառույթները։
3․ Փորձե՛ք գնահատել մեր երկրի արտաքին քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ՀՀ-ը իրականացնում իր արտաքին գործառույթները

Արտաքին քաղաքականություն, երկրների միջև առկա հարաբերություններ, որոնք բխում են որևէ երկրի շահերից։ Մեր երկրի վիճակը վատն է. մենք գտնվում ենք չորս երկրների շուրջ, որից երկուսը մեզ թշնամի են և մենք ընդհանրապես չենք համագործակցում նրանց հետ և մյուս երկուսը դժվար թե մեզ բարեկամ են։ Մեր ռազմական ներքին և արտաքին վիճակը թույլ է , և չունենք զենք, զինամթերք։ Տնտեսական վիճակը քիչ ավելի լավ է համեմատած մնացածին։ Բարեկամական կապը մեր երկիրը պահում է , բայց այլ երկրներ շահի դիմաց մոռանում են այդ կապի մասին։ Արտաքին քաղաքականությունը միջոց է նպատակներ իրականացնելու համար։ Այն պահին, երբ դա դառնում է նպատակ, կորցնում է բովանդակությունը և հետևաբար՝ արդյունավետությունը։

Պետքաղաքական վարչաձև

Պետքաղաքական վարչաձևը հանրային իշխանության իրականացման միջոցների, եղանակների և հնարքների համակցությունն է, որոնց հավաքական գործողության հետևանքը ժողովրդավարության փաստական մակարդակն է: Հատկանիշների նշանակությունը այն է, որ դրանց օգնությամբ , դրսևորման բացահայտման միջոցով որոշվում է , թե կոնկրետ երկրի պետքաղաքական վարչաձևն ինչպիսին է:
Հակաժողովրդական պետքաղաքական վարչաձև. Հակաժողովրդական ռեժիմն ձևավարվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած հասարակություն, իրավական պետություն, իրավունքի և օրենքի գերակայություն: Հակաժողովրդավարական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամբ: Հակաժողովրդավարական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը: Հակաժողովրդավարական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատակությունները:
«Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն»

Սոցիալական պետությունը պետական կառավարման ձև է, որի հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։ Սոցիալական է այն պետությունը, որը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենպաստ կենսական միջավայր:

Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց և անհատի, հասարակության և պետության փոխկապվածության հատուկ իրավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը:

Պետական կառավարման ձևերը

Միապետական իշխանություն

Միապետական կառավարման դեպքում բարձրագույն պետական իշխանությունը պատկանում է մեկ անձին՝ միապետին, որն իր կամքի համապատասխան վարում է իշխանությունը: Միապետական կառավարման մեջ, իր հերթին,  առանձնացնում են  անսահմանափակ (բացարձակ) և սահմանափակ (սահմանադրական,  դուալիստական (երկակի), ընտրական) միապետությունները

Հանրապետական կառավարում

Ի տարբերություն  միապետության, այստեղ օրենքները հիմնում և կիրարկում են ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները, պետական կառավարումը կոլեգիալ բնույթ է կրում և որոշումների ընդունումը տեղի է ունենում քվեարկության ճանապարհով:

Հանրապետական կառավարումը հիմնվում է իշխանության բաշխման սկզբունքի վրա, որի համաձայն իշխանությունը բաժանված է երեք անկախ ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների:

Օլիգարխիա

Օլիգարխիան կառավարման այն ձևն է, երբ երկրի կառավարման ղեկը կենտրոնացված է մարդկանց փոքրաքանակ խմբի ձեռքում: Այդ խումբը մյուսներից տարբերվում է հարստությամբ, կոչումով, ազնվականծագումով, կրթությամբ, և թե՛ կրոնական, և թե՛ ռազմական վերահսկողությամբ:

Դիկտատուրա

Դիկտատուրական  պետություննայն պետությունն է, որտեղ ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանության գլուխ է կանգնած  խարիզմատիկ առաջնորդը, թեև որպես երկրի ղեկավար նա  հնարավոր է  ընտրվի նաև օրինական հիմքով՝ ընտրությունների միջոցով, իսկ հետագայում վերածվի բռնապետի: Որպես օրենք, նա կառավարում է երկիրը միանձնյա և ունի անսահմանափակ իշխանություն:

Կրոնապետություն (թեոկրատիա)

Կրոնապետություն են անվանում կառավարման այն ձևը, երբ պետական իշխանությունն իրականացնում է հոգևորականությունը: Նման պետությունում  բարձրագույն իշխանությունը հենվում է մեկ կամ մի քանի կրոնական վարդապետությունների վրա և կառավարումն իրագործվում է կրոնական սկզբունքների համաձայն: