Մարմինների էլէկտրականացման բացատրությունը

Յուրաքանչյուր ատոմում պրոտոնների թիվը հավասար է էլեկտրոնների թվին: Էլեկտրոնները ունեն բացասական լիցք, իսկ պրոտոնները դրական: Մարմնի ամբողջ բացասական լիցքը հավասար է դրական լիցքին, այսինքն մարմինը լիցք չունի: Երկու տարբեր մարմիններ հպելիս որոշակի ցվով էլեկտրոններ անցնում են մի մարմնից մյուսին, որի դեպքում հպվող մարմինները էլեկտրականանում են: Մարմինն էլեկտրականանում է, երբ այն ձեռք է բերում կամ կորցնում էլեկտրոններ:

Էլէկտրականացման ժամանակ ատոմային միջուկներ և էլէկտրոններ չեն ստեղծվում և չեն անհետանում. էլէկտրական լիցքը վերաբաշխվում է մարմինների միջև: Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատուն: Այս փաստը կոչվում է էլեկտրական լիցքի պահպանման օրենք:

Leave a comment