Գոյականի հոգնակի թվի կազմությունը հայերենում և այլ լեզուներում
-հոգնակիի կազմության տարբերությունները ո՛ր հատկանիշներից ելնելով են լինում, -բացառությունները՝ համեմատել, եզրակացության գալ։
Հայերենում գոյականի հոգնակին կազմվում է եր-ով և ներ-ով: Միավանկ գոյականները ստանում են եր վերջավորությունը, իսկ բազմավակերը՝ ներ: Կան միավանկ բառեր, որոնք ստանում են ներ վերջածանցը, քանի որ նախկինում ունեցել են ն վերջածանց: Կան բազմավանկ բառեր, որոնք ստանում են եր վերջածանցը, քանի որ վերջին արմատը միավանկ է:
Կազմել տրված գոյականների հոգնակին․
պատգամախոս, գծանկար, կողակից, եզրագիծ, պարտավորագիր, սկզբնատառ, եզրանախշ, մարզպան, հայագետ, պարերգ, կնքահայր, գրչատուփ, ծառաշարք, խաչքար, դասալիք, հրթիռ, ուղեկցորդ, արջաբույն, վիպագիր, ժամանակացույց, ժանր, սպի, շտաբ, աստղ։
Պատգամախոս -պատգամախոսներ
Գծանկար – գծանկարներ
Կողակից – կողակիցներ
Եզրագիծ – եզրագծեր
Պարտավորագիր – պարտավորագրեր
Սկզբնատառ – սկզբնատառեր
Եզրանախշ – եզրանախշեր
Մարզպան – մարզպաններ
Հայագետ – հայագետներ
Պարերգ – պարերգերԿնքահայր – կնքահայրեր
Գրչատուփ – գրչատուփեր
Ծառաշարք – ծառաշարքեր
Խաչքար – խաչքարեր
Դասալիք – դասալիքներ
Հրթիռ – հրթիռներ
Ուղեկցորդ – ուղեկցորդներ
Արջաբույն – արջաբներ
Վիպագիր – վիպագիրներ
Ժամանակացույց – ժամանակացույցներ
Ժանր – ժանրեր
Սպի – սպիներ
Շտաբ – շտաբներ
Աստղ – աստղեր
Դրվատել, պախարակել, զգլխիչ, դեռափթիթ, դժխեմ, ժանտ, մեծատուն, սնապարծ, խանդաղատանք, սեթեւեթանք, ստույգ, անհեթեթ, աստանդական, ասպնջական, վանատուր, դրացի, կողակից բառերի բացատրությունները գտիր բառարաններից, գրառիր քո բլոգում։ Պատրաստվիր «Այլ կերպ» խաղի՝ տրված բառերով։
Դրվատել – գովել, գովաբանել
Պախարակել – վատ արարքի համար նախատական խոսքեր ասել, պարսավել
Զգլխիչ – գլխին խփող, հարբեցնող
Դեռափթիթ – նոր փթթող, նոր ծաղկող, մատաղ, մանկահասակ
Դժխեմ – չարաբարո, դժնի, ժանտ, անագորույն
Ժանտ – դաժանություն՝ անողոքություն պարունակող արտահայտող
Մեծատուն – հարուստ, ունևոր, մեծահարուստ
Սնապարծ – անհիմն գոռոզություն ունեցող, պարծենկոտ, գոռոզամիտ
Խանդաղատանք – քնքշության՝ գորովանքի զգացմունք, գորով, սեր
Սեթևեթանք – աչք ծակող պճնանք՝ զարդարանք, պչրանք
Ստույգ – ճշգրիտ, ճիշտ, ճշմարիտ, այնպիսին, որ համապատասխանում Է սահմանված՝ հաստատված՝ նախատեսված պահանջին՝ տվյալին
Անհեթեթ – տխմար, անիմաստ, անմիտ
Աստանդական – այս ու այն կողմ ընկած, թափառական, օտարության մեջ գտնվող
Ասպնջական – հյուրընկալ, վանատուր, եկվորին օթևան տվող
Վանատուր – հյուրընկալ, իր մեջ՝ իր գիրկն ընդունող, տեղ տվող, հովանավորող
Դրացի – հարևան
Կողակից – միասին ապրող՝ կենակցող, ամուսին, կենակից